Jump to content

Էջ:Խենթը.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էին ապառիկներ և մի քանի ապագա տարիների հարկերը միասին։ Ժողովրդի հառաչանքներին և դժգուհությանը չափ չկար։ Ով որ փողով վճարել չէր կարողանում, բռնությամբ վաճառել էին տալիս նրա տան կայքը, անասունները, և մինչև անգամ չէին խնայում եզներին ու գոմեշներին, որոնք անհրաժեշտ էին գյուղացու երկրագործությանը, որոնք ծառայում էին նրա վարը վարելու, և ծանրությունները տեղափոխելու համար։ Այղ բավական չէր, գյուղացիների վրա պարտք էին դնում պատրաստել այսքան հազար հոխա բաքսիմատ, և կամ խլում էին տներից իրանց ուտեստի համար պատրաստած բոլոր պաշարեղենները, որպես էին՝ ձավար, կորկոտ, րիշթա[1], յուղ պանիր, բրինձ և այլն։ Գյուղացիների բոլոր արտասուքի, լացի և աղաղակների պատասխանը լինում էր այն, թե «տերությունը պատերազմ ունի»…
Հիշյալ անկարգությունները բաց արին Թոմաս էֆենդու առջև գործունեության մի նոր և ընդարձակ ասպարեզ։ Որպես արքունի մուլթեզիմ, նա հանձն էր առել հավաքվել հարկերը և հայթայթել զորքերի համար պատրաստվելիք պաշարի մի մասը։ Թոմաս էֆենդու առջևը դրած էր մի լայնատարած հունձք, ուր նրա սուր մանգաղը եռանդով գործում էր… Այժմ փոխանակ երկու զափթիաների, նա ստացել էր իշխանությունից բույրուլթու (открытый лист) պահելու իր մոտ որքան պետք լինի զափթիաներ։
Եվ այդ բոլոր զրկողությունները հասնում էին հայերին միայն, որովհետև մահմեդականները պատրաստվում էին մասնակցել պատերազմին և նրանցից ուրիշ ոչինչ չէր պահանջվում։
Բացի նրանից, որ հայ գյուղացիները կողոպտվում էին և իրանց 10—20 տարիների ընթացքում ձեռք բերած կայքերից միանգամայն զրկվում էին,—բացի այդ դառը չքավորությունից, նրանց տիրել էր ընդհանուր սարսափ, նրանց սպառնում էր մի ընդհանուր և ավելի սոսկալի անբախտություն։ Մահմեդական տարրի մեջ նկատվում էր մի գազանային կատաղություն դեպի քրիստոնյաները, դեպի բոլոր «գավուրները»։ Ամենի բերնից լսելի էր լինում այն դժոխային բառըճ «ջհաթ»։ Մոլլաները, մուփթիները, ղադիները և շեյխերը բորբոքում էին խառնիճաղանճ ամբոխի մոլեռանդությունը, գրգռում էին նրան, քարոզելով, թե պատերազմը կրոնական է, թե Ստամբոլումը շուտով պիտի բարձրացնեն «սանջակ

211

  1. Րիշթա վերմիշելի նման պատրաստած մի խմորեղեն է: