Jump to content

Էջ:Խենթը.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնպիսի մի եղանակով, որ Վարդանը չէր կարող կասկածել նրա առաջարկության կարևորության վրա: Երկու երիտասարդները թողեցին տերտերի տունը, անցան մյուս փողոցը և հեռվից սկսեցին հետևել չարչուն: Նրա ետևից ըկած էին մի խումբ գյուղական երեխաներ և գոռում էին. — Մեզ մաստաք տո՛ւր, մաստաք տո՛ւր: Նա հանեց մի կտոր մաստաք և բաժանեց երեխաներին։

— Ես այդ մարդուն մի շաբաթ առաջ տեսա, այսպես ման էր գալիս Վանա գյուղորայքում,— ասաց մի գյուղացի իր մոտ կանգնած հարևանին։

—Այդ չարչիները ամեն տեղ թափառում են, — պատասխանեց հարևանը,—բայց ինչ սարսափելի դեմք ունի, նայի՛ր, Գրիգոր, ես չէի ցանկանա դրան գիշերով տեսնել, կարծես չար սատանա լինի: Կաղ չարչին պտտելով բոլոր փողոցներր երբեմն կանչում էին նրան այս և այն տունր մի բան գնելու և ամբողջ ժամերով պահում էին, իսկ երբեմն հենց փողոցի վրա բաց էին անել տալիս նրա արկղը, և գյուղացի կնիկներր հավաքված նրա շուրջը, երկար ու բարակ բազար էին անում։ Այսպես, մինչև երեկո նա հազիվ կարողացավ վերջացնել իր առևտուրր, և մութր պատել էր արդեն, երբ դուրս եկավ գյուղից։ Նա թողեց ուղիղ ճանապարհը, որ տանում էր դեպի հարևան գյուղը, և սկսեց դիմել դեպի մի խրամ, որ բավական խորն էր ընկած գարնան հեղեղներից, իսկ այժմ ցամաքել էր։ Նրա րնթացքի մեջ այժմ կարելի էր տեսնել մի նոր փոփոխություն, քայլերը դանդաղ էին որպես առաջ, որովհետև, ինչպես երևում էր, շալակած արկղը սաստիկ ծանր էր։ Բայց այդ մարդը ամենևին կաղ չէր, թեև ցերեկով այնպես էր ձևացնում։ Նա սկսեց իջնել խրամի մեջ։ Այնտեղ ցած դրեց իր բեռը, և ձախ ձեռքի երկու մատը շրթունքի վրա դնելով, խորհրդավոր ձայնով մի քանի անգամ շվացրեց։ (Ձեռքի մնացած մատներր կտրած էին)։ Քանի րոպեից հետո խրամի մեջ հայտնվեցան Վարդանը և պարոն Սալմանը։ Վերջինը գրկեց չարչիին և երկար չէին բաժանվում միմյանցից։

— Հիմա նստենք,— ասաց պարոն Սալմանը,— պատմիր, լավ առևտուր ունեցար…

—Շատ լավ…— պատասխանեց չարչին ուրախ ձայնով.— Վասպուրականի մեծ մասը հեղեղեցի իմ վաճառքներով…

— Իհարկե առանց փողի…

—Առանց փողի… ես իմ վաճառքները ձրի էի բաժանում…

216