Էջ:Խենթը.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հագած մախմուրը նրա քրտինքի գնովն է առնվում։ Նա թեև քաղցած է մնում, շատ անգամ պատառ հաց չէ գտնում, բայց աղաների սեղանը նա է զարդարում ամեն տեսակ բարիքներով։ Իսկ դուք, տեր հայր, որպես երևում է, չգիտեք գյուղացիներից օգուտ քաղել, եթե գիտենայիք, այսքան ապառիկներ չէիք ունենա, և այս գիշեր մեզ արաղը առանց «մազայի» չէիք խմացնի։

Վերջին խոսքերը ազդեցին քահանայի վրա և նա առանձին դառնասրտությամբ պատասխանեց.

— Ի՞նչ ասեմ, էֆենդի, մեր տերտերներիս՝ ձեռքերը կապված են, մեզ՝ ձեզ նման փայտ չէ տված, որ ծեծենք, որ գյուղացին վախենա։ Մեր զենքը շատ թույլ է... Ի՞նչ անեմ... Ուղիղն ասեմ, շատ անգամ սիրտս լցվում է, չեմ համբերում, սկսում եմ անիծել... բայց գյուղացիները այժմ այնքան թերահավատ են դարձել, որ անեծքից էլ չեն վախենում... էլ ուրիշ ինչ զենք ունենք։ Բայց նրանք էլ մեղ չունեն. քրդերը նրանց մոտ ի՞նչ են թողել, որ մենք կարողանանք մի բան պահանջել։ Ա՜խ, անիծվին այդ քրդերը, եթե նրանք չլինեին, ես այսքան ապառիկներ չէի ունենալ։ Հիմա որ պատերազմը սկսվի, քրդերը բոլորովին կկատաղեն...

— «Էշը խո էշ է, բայց ջորին ավելի գեշ է»,— պատասխանեց էֆենդին իր սովորական ձևով,— քրդերը ջորու նման չար են, որովհետև անհարազատ են։

Ջորիների համեմատությունր քրդերի հետ, ոչ միայն էֆենդու, այլ առհասարակ հայերի կարծիքով, այն նշանակությունն ունի, որ քրդերր անիրավ և չարագործ են նրա համար միայն, որ ջորու նման անհարազատ և խառնածին են։ Անհարազատների վարքի մասին միշտ վատ համարում ունի մեր ժողովուրդը։ Բայց ինչ որ ճշմարիտ է, այն է, որ քրդերը խառնվելով հայերի հետ, թեև մի կողմից կորցրին իրանց ազգային բուն տիպը, բայց մյուս կողմից ստեղծեցին մի նոր և ազնիվ ցեղ։ Դարերով ընտրելով հայոց պատանիների և աղջիկների ամենագեղեցիկները և վայելչահասակներրը (քուրդը բարձրահասակ կինը շատ է սիրում) նրանք գեղեցկացրին իրանց ցեղը։ Որի ընդհակառակն, հայերը կորցնելով իրանց միջից ընտիր մասը, հետզհետե տգեղացան, հետզհետե այլանդակվեցան։ Ով որ լավ հետազոտել է թուրքաց Հայաստանի քրդերի և հայերի ընդհանուր գծերը, նրանց մեջ մեծ նմանություն կգտնե, որովհետև քրդերը ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ հայերից առաջ եկած մի նոր ցեղ։

Գիշերից բավական անցել էր արդեն։ Զուլոն հեռու նստած

281