Jump to content

Էջ:Խենթը.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերջին անցքերից Վարդանը տեղեկություն չուներ։ Նա գիտեր, թե գեներալ Տեր-Ղուկասովի զորքերի տեղատվության ժամանակ ի՞նչեր պատահեցան։ Նա չգիտեր ալաշկերացոց թշվառ գաղթականությունը և այդ գաղթականությունը առաջ բերող տխուր պատճառները:

Անցքերը ամենակարճ ժամանակի մեջ զարմանալի փոփոխություն ստացան։

Վարդանը, երկու և կես ամիս առաջ, շղթայակապ, թուրք զինվորներով շրջապատված, ծերունի Խաչոյի տնից տարվեցավ թուրքաց զինվորական գործակատարի մոտ։ Դեռ չհասցրած, ճանապարհին վրա հասան Վարդանի երկու ծառաները՝ Սաքոն ու Եղոն և մի հանդուգն կռվից հետհ կարողացան ազատել իրանց տիրոջը։ Նույն կովի մեջ վերք ստացավ Վարդանը և համարյա իր ծառահերի ձեռքի վրա տարվեցավ ռուսաց հողի վրա, Սուրմալու գավառը հայոց մի գյուղի մեջ։ Հազիվ մի փոքր առողջացել էր նա, որպես կամավոր մտավ հայոց միլիցիայի մեջ։ Նույն ծառայությունը առեցին և նրա երկու ծառաներր Սաքոն և Եղոն։ Դանք Բայազեդի պաշարման ժամանակ երկուսն էլ սպանվեցան։ Բայց ի՞նչ հնարքով դուրս եկավ Վարդանը բերդից,— այդ մենք գիտենք։

Այժմ տխուր և միայնակ մտավ նա այն հովիտը, ուր գտնվում էր ... գյուղը։ Ի՞նչ տեսարան էր ներկայացնում այդ հովիտը մի քանի շաբաթ առաջ։ Ո՜րքան կենդանի և գեղեցիկ էին այնտեղի դաշտերը, ձորերը և կանաչապատ լեռները։ Հովտի ամբողջ տարածությունը, պատած հասունացած հունձքի արտերով, ծփում էր, ալեկոծվում էր ոսկեղեն ծովի նման։ Լեռների կուրծքի վրա, մրջիմի նման ցրված, արածում էին անասունների հոտերը։ Անուշ և քաղցր մեղեդիներով լսելի էր լինում անհոգ հովիվի սրինգի ձայնը։ Հարուստ բնությունը և աշխատասեր մարդը, ձեռք ձեռքի տված, արտադրում էին երկրի հրաշալիքը։ Իսկ այժմ,— այժմ ամեն ինչ փոխվել էր; Այժմ հովտի ամբողջ տարածությունը ներկայացնում էր մի սգավոր անապատ։ Կրակը հրդեհել էր և լափել էր հունձքի բոլոր արտերը, ծածկելով դաշտերի անհուն մակերևույթը սև մոխիրով։ Ո՞վ էր գործել այդ չարությունը, ո՞վ էր ոչնչացրել մշակ մարդու արդյունաբերությունր, որի վրա թափվել էր այնքան շատ քրտինք և աշխատություն։ Վարդանը դժվարանում էր հասկանալ: Նա աչք էր դարձնում մի ժամանակ գեղեցիկ և մարդաշատ գյուղերի վրա. դրանք նույնպես ներկայացնում էին մի-մի մոխրի կույտեր, այստեղ ևս կրակը և հրդեհը թողել էին իրանց

292