Էջ:Խենթը.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէր տա։ Ամենքը այս տան մեջ բարի էին, ճանճերին էլ չէին վշտացնում։ Մեզ պահում էին իրանց որդիների պես:

Բայց թո՚ղ անիծվեն էշիրաթները[1]. ամեն ինչ տակնուվրա արեցին... ամեն բան փչացրին...

— Ի՞նչ պատահեց գյուղացիների հետ։

— Գյուղացիների մեկ մասը կոտորեցին, մեկը մասը գերի տարան, շատերն էլ փախան և ազատվեցան։

«Ջրի մեջ խեղդվող մարդուն չոփից բռնվելն էլ մեծ մխիթարություն է»։ Հովիվի պատմությունը որքան ցավալի և որքան դաոն լիներ, այսուամենայնիվ, ազդեց Վարդանի մեջ հույսի մի փոքրիկ նշույլ։— Դեռ ամեն ինչ կորած չէ...— մտածեց նա։ Վարդանին հայտնի էր, որ ծերունի Խաչոն իր երկու որդիների՝ Հայրապետի և Ապոյի հետ պետք է բանտարկված լինեն. բանտըր կարող էր պատսպարան լինել նրանց քրղերի բարբարոսությունից զերծ մնալու, եթե նույնիսկ բանտի մեջ նրանց սպանած չլինեին։ Նրան հայտնի էր նույնպես, երբ խուզարկուները հսկողության ներքո առին ծերունի Խաչոյի տունը, նա հեռացրեց իր անից կանանց սեռը, որոնք անշուշտ պետք է ծածկված լինեին բարեկամների և ազգականների մոտ, և Լալային անտարակույս իրանց հետ տարած կլինեին, և այսպիսով ազատ կմնային ծերունու տանը հասած աղետալի դժբախտությունից։ Բայց ի՞նչ կլիներ նրանց վիճակր, եթե միևնույն դժբախտությանը պատահած լիներ և այն տների հետ, ուր պատսպարված էին նրանք...

Հովիվի խոսքերի մեջ մի մխիթարական կետ ևս կար. «Գյուղացիների մեկ մասը կոտորեցին, մեկ մասը գերի տարան, շատերն էլ փախան և ազատվեցան»,— ասաց նա։ Գուցե այդ փախնողների թվում լիներ Խաչոյի ընտանիքը,— մտածում էր Վարդանը,– գուցե Լալան ևս նրանց մեջ լիներ։ Բայց ո՞ւր գնացին, ո՞րտեղ փախան, այդ հարցերը սկսեցին տանջել Վարդանին։ Հովիվները մի որոշ բացատրություն տալ չկարողացան։ Անցքերը պատահել էին գիշերով և այնքան հանկարծակի կերպով, որ ամեն ինչ թաքնված էր խավարի և մթության մեջ։ Բայց Վարդանր իր գալու ժամանակ նկատեց, որ Ալաշկերտի ամբողջ գավաոը դատարկված էր հայերից։ Անկարելի էր, որ բոլորին կոտորած կամ

296

  1. Էշիրաթ կոչվում են վայրենի, վրանաբնակ քրդերը, որոնք լավ համարում չունեն իրանց հաստատաբնակ ցեղակիցների մոտ, որովհետև այս վերջիններիս հետ վարվում են նույնպես բարբարոսաբար, որպես օտարների հետ: