Jump to content

Էջ:Խենթը.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կորցրել էր... այժմ նրան գողացել էին...— դրանով ոչնչանում էին Վարդանի մնացած հույսի նշույլները, թողնելով նրա հանգած սրտի մեջ տխուր հիշողությունների այրված մոխիրը միայն:
Գիշերր աննկատելի կերպով տնցել էր, առավոտյան լույսը սկսել էր բացվել. դրսից լսելի էր լինում թոչունների ուրախ երգը, փոթորկալից և անձրևային գիշերին հաջորդել էր ամաոային վարդակարմիր առավոտը։
Հանկարծ խրձիթի դռնից ուրախությամբ ներս վազեք մի աղջիկ. երևում էր, որ հեոու տեղից էր գալիս, որովհետև ոտքից գլուխ թրջված էր և երկայն հագուստի ստորին մասերը թաթախված էին ցեխի մեջ:
— Ջավո՛...— կոչեց տանտիկինը և գրկեց նրան:
— Քույրս...— կոչեց աղջիկը և իր կարմրած թշերը մոտեցրեց նրա շրթունքին։
Վարդանը, կարծես, առժամանակ մոռացավ իր ցավը և սկսեց նայել երկու քուրերի ջերմ գրկախառնության վրա: Եկվորը մի բարձրահասակ աղջիկ էր ցամաք կազմվածքով և բավական գեղեցիկ դեմքով: Նա կրում էր իր քրոջ սև, վառվռուն աչքերը, որոնք ուրախությունից ավելի անհանգիստ և ավելի շարժուն էին այժմ: Նրա թե՛ դեմքը և թե՜ անունը ծանոթ էին երևում Վարդանին, բայց թե ո՞րտեղ ե երբ էր տեսել նրան,— դժվարանում էր հիշել:
— Գիտե՞ս ինչ կա, — խոսեց գեղեցիկ աղջիկը,— Ջավոն դրանից հետո քեզ մոտ կմնա, շատ ժամանակ քեզ մոտ կմնա, տիկինը արձակեց Ջավոյին:
Որքան ուրախալի լինեին այդ խոսքերը, որքան քաղցր լիներ երեց քրոջը Ջավոյին երկար ժամանակ իր մոտ տեսնելը, այսուամենայնիվ, նա բոլորովին շփոթվեցավ, երբ լսեց, թե տիկինը արձակել է նրան: Ի՞նչ պատճառով պետք է արձակած լիներ, քանի որ առաջ խիստ դժվարությամբ էր հեռացնում Ջավոյին, երբ նա ցանկանում էր երբեմն իր քրոջր տեսության գնալ:
— Ի՞նչ է պատահել:
-- Մ՜ի վախիր, չար՝ ոչինչ չէ պատահել։
Եվ Ջավոն սկսեց պատմել, թե աիկինը առժամանակ միայն արձակեց, որ բնակվի իր քրոջ մոտ մինչև կրկին կանչել կտա։ Տիկինը Ջավոյին փող տվեց, հագուստներ բաշխեց, շատ-շատ լավ բաներ ընծայեց, և բոլորը Ջավոն բերեց իր հետ։
— Տես բոլորը ցույց կտամ քեզ: Նա սկսեց բաց անել իր հետ բերած կապոցը, որ ցայց տա իր

308