ԼԷ
Հուլիսի արեգակը սաստիկ այրում էր. կարծես մթնոլորտի ամբողջ տարածությունը լցված լիներ հրեղեն ասեղներով, որոնք կայծերի փոշու նման շողշողում էին, կիզում էին և մեղմ ալիքներով սփռվում էին դեպի ամեն կողմ։ Տոթը անտանելի էր: Թռչունները հոգնած, թուլացած, ծածկվել էին ծաոերի թավուտներում, որոնց վրա մի տերև անգամ չէր շարժվում մեռած քամուց: Միայն ճանճերը, մոծակները և մանր միկրոսկոպական մժեղները անամոթաբար ասպարեզ էին մտել, և միլիոնավոր խումբերով վժվժում էին, ծվծվում էին, շնչառության հետ մտնում էին մարղու բերանը, քիթը, ականջները, կամ իրանց թունավոր խայթոցներով ավելի էին այրում մարդու մարմնի բաց տեղերը, քան թե արեգակի հրեղեն ճառագայթները։
Ծերունի Վաղարշապաաը այդ ժամանակ ներկայացնում էր մի տարօրինակ տեսարան։
Որ կողմը և նայում էիր, ամեն տեղ ամբոխված էր մի սարսափելի բազմություն։ Կին և աղջիկ, ծեր և երեխա,— բոլորը կիսամերկ, բոլորը աղքատ,
— թափված էին այնտեղ։ Փողոցները լի էր մուրացկաններով։ Էջմիածնա վանքի պարսպի շուրջը և ներսը, Ներսեսի լճի շրջակա ծառերի հովանու տակ, մինչև Գայանեի վանքը, մինչև նույն կաթողիկոսից տնկարկված անտառի վերջը, ուր կար մի կտոր ստվեր, որ կարող էր պահպանել արևի կիզող ճառագայթներից,— ամեն տեղ կարելի էր տեսնել նույն թշվաո և ողորմելի բազմությունը։
— Դրանք ալաշկերտցի գաղթականներն էին։
Երեք հազար ընտանիք, թողնելով իրանց հայրենիքը, թողնելով իրանց տունը, տեղը և բոլոր հարստությունը, թուրքերի սրից և կրակից ազատվելու համար փախել, ապաստան էին գտել այստեղ։ Վաղարշապատում չկար մի տուն, ուր 10—20 ընտանիք այդ թշվառներից միմյանց վրա ածված չլինեին։ Անասունների ախոռները, մարագները և բակերը լիքն էին նրանցով։ Բավական չէր, որ պետք էր կերակրել այդ ահագին բազմությունը, այլ պետք էր դարմանել, և բժշկել նրանց։ Թողնելով Ալաշկերտի հովասուն լեոնադաշտերր, այդ անբախտ ժողովուրդը հուլիսի դժոխային տոթերի ժամանակ հանկարծ ընկել էր Արարատի մեջ, ենթարկվելով զանազան տեսակ հիվանդությունների։
Կեսօր էր. ամառային միջօրեի այն ժամը, երբ գյուղացու
311