արավ, տեսավ, որ դատարկ էր։ Գուցե հարյուր անգամ նա բաց էր արել այղ դժբախտ տսւփը և ամեն անգամ տեսել էր, որ դատարկ է, բայց դարձյալ չէր հավատում իր աչքերին, և կարծում էր, թե գուցե մի հրաշքով լցված կլինի:
— Անիծվի Սիմոն վարժապետը, դու խո ճանաչում ես նրա, քսան կոպեկ տվեցի, թանիքայե ղութիս էլ տվեցի, որ տանե քադաքից բուռնոթի առնե, տարավ, համ փողը կերավ, համ ղութին: Դու բուռնոթի չունե՞ս, Վարդան։
— Ես չեմ գործ ածում, պապի։
Պապիի բախտին փոքր ինչ հեռու ընկած էր մի կիսաքաշ պապիրոս։ Նա տեսավ, և վեր կենալով, մոտեցավ, վերառեց պապիրոսի կտորը, և թղթե փաթոթը պատառելով, մի կողմը գցեց, այնուհետև սևացած ծխախոտը փշրեց ափի մեջ, դողդոջուն մատներով մանրեց և կծու փոշին քաշեց պնչածակերի մեջ։
— Մի՞թե այդպես են պահում քեզ, պապի, որ բուռնոթու փող էլ չեն տալիս։
— Է՜հ, որդի, աշխարհս փոխվել է, ո՞ւր են Ներսես վեհափառի ժամանակները։ Այն ժամանակ սեր կար, միաբանության կար, այն ժամանակ մեծ կար, փոքր կար։ Իսկ հիմա ամեն բան տակնուվրա է եղել։ Ով որ ճարտար սուտեր խոսել գիտե, ով որ խելացի կերպով խաբել գիտե, նա է առաջ ընկնում։ Մեր նմանների ռեխին ո՞վ է նայում։ Հիմա նոր հավեր են եկել, ու երկաթե ձվաներ են ածում։
Պապին Ներսեսի ամենաջերմ պաշտողներից մեկն էր. այդ հավիտենական հիշատակի արժանի կաթողիկոսի անունը նրա լեզվում սրբության նշանակություն ուներ։ Ամեն մի զեղծում տեսնելու ժամանակ, երբ նրա սիրտը վշտանում էր, նա միշտ սովորություն ուներ հիշել Ներսեսի ժամանակները, որ նրա համար Էշմիածնի ոսկեդարն էր։
Պապին այժմ մի առանձին հոգեզմայլությամբ դարձյալ հիշեց ոսկեդարը։ Նա ցույց էր տալիս գեղեցիկ լիճը, բացատրում էր, թե ինչ նպատակի համար էր շինել տվել այն մեծ մարդը այդ գեղեցիկ լիճը: Ցույց էր տալիս լճի մոտ մի ավերակ, որ պետք է թղթի գործարան լիներ, որ վանքը ուրիշ տեղից թուղթ բերել չտար, իսկ այժմ այնտեղ վանքի գյուղացիները իշաներ էին կապում։ Ցույց էր տալիս լճի հանդեպ մի ուրիշ ավերակ, որ պետք է մետաքսի գործարան լիներ, որի համար տնկել տվեց վեհափառը անտառի մի ահագին մասը, որ բաղկանում էր թթենիներից։ Հիշելով անտառը,
336