— Դու չէի՞ր լսում ինձ,— գոչեց Մելիք-Մանսուրը վշտացած ձայնով:
— Լսեցի, պատրիարքը գրոշ չունի...
— Այսպես չէ կարելի խոսել...
— Ի՞նչ խոսել, ես միայն մի բան գիտեմ, ինչ ազգ, որ հույսը դրել է միայն եկեղեցականների վրա, նրա կործանման սկիզբը մոտ է վախճանին։
Մանկահասակ կինը կրկին ներս մտավ, հուշիկ քայլերով մոտեցավ սեղանին և դրեց նրա վրա մատուցարանի մեջ դարսած նախաճաշիկը: Այս անգամ երեսի քողի ծալքը, որից առաջ երևում էին աչքերը և հոնքերը միայն, այս անգամ բավական ետ էր քաշված, և դուրս էին նայում նրա վարդագույն նուրբ շրթունքը:
— Մեզ համար մի ուրիշ շիշ գինի ևս, միայն դրանի չլինի,— ասաց Մելիք-Մանսուրը։
Կինը դարձյալ անխոս հեռացավ։
— Ես զարմանում եմ, որ դու մի այսպիսի իջևան ընտրեցիր քեզ համար,— հարցրեց Վարդանը։
— Եթե ուզում ես լավ ճանաչել աբեղային, բարեկամացիր նրա սիրուհու հետ,— պատասխանեց Մելիք-Մանսուրը ծիծղելով։— Բացի դրանից, այստեղ ամեն գիշեր հավաքվում է մի հասարակություն, որոնք ինձ բավական հետաքրքրական տեղեկություններ են հաղորդում։
— Իհարկե, գլխավորապես վանքի վրա,— ավելացրուց Վարդանր հեգնական կերպով։— Բայց թողնենք առժամանակ վանքը և խոսենք մեր գործի վրա։ Ես կցանկանայի քեզանից տեղեկանալ, թե ի՞նչ վախճան ունեցավ պարոն Սալմանը, և ինչեր պատահեցան իմ բացակայության ժամանակ։ Ես դեռ ռչինչ չգիտեմ, թեև Հովհաննես հայր սուրբը հաղորդեց շատ բան, բայց ինչ որ պետք էր ինձ, նա ինքն էլ չգիտեր։
Կարծես մի սև թուխպ անցավ Մելիք-Մանսուրի ուրախ դեմքի վրա և նրա կապտագույն շրթունքը սկսեցին դողդողալ, երբ հանկարծ հիշեց տխուր անցյալը, որ առժամանակ մոռացության էր տվել։ Նա վեր առավ իր առջև դրած լիքը բաժակը և մի անգամով խմեց։
— Կպատմեմ,— ասաց նա խոովյալ ձայնով, քեզ պետք գիտենալ և բոլորը գիտենալ, թեև այդ չի ուրախացնի քեզ։ Պարոն Սալմանը կալանավորվեցավ գիշերը, ես այդ իմացա նույն գիշերվա առավոտը: Մատնիչը գործը այնպես էր սարքել, որ մինչև
341