բ) Ստորոգելիլի պաշտոն, որոհետև ստորոգելին ցույց է տալիս նաև այն առարկան, որը բայ-հանգույցի միջոցով վերագրվում է ենթակային:
գ) Որոշչի պաշտոն, որովհետև որոշ առարկաներ իրենց մեջ պարունակաում են նաև հատկանշային նրբերանգ, ինչպես նաև առարկան որոշող, բացահայտող հատկություն` մասամբ մոտենալով ածականին (պարզ է՝ շարահյուսական գործառությով):
դ) Հակտացուցչի պաշտոն, որովհետև հատկացուցիչը, որպես գոյականական անդամի լրացում, ցույց է տալիս առարկայի պատկանելություն, սիրում-ծագում, վերաբերություն, իսկ լայն իմաստով ասած՝ երկու առարկաների ստացական հարաբերություններ:
ե) Բացահայտչի պաշտոն, որովհետև բացահայտիչը, որպես հիմնականում գոյականական անդամի լրացում, բացահայտում, մեկնաբանում է առարկայի ով կամ ինչ լինելը:
զ) Խնդիրների պաշտոն, որովհետև խնդիրները ցույց են տալիս գործողություն-եղելություն ցույց տվող անդամների (բայ) հետ անմիջականորեն կամ անուղղակիորեն կապված առարկաներ:
է) Պարագաների պաշտոն, որովհետև պարագաները կարող են արտահայտվել նաև գոյականներով, որոնք ցույց են տալիս գործողություն-եղելություն ցույց տվող անդամների (բայ) հետ կապված համգամանքներ:
ը) Թերի նախադասությունների պաշտոն, որովհետև այս նախադասությունները կարող են արտահայտվել նաև գոյականներով՝ պատասխան նախադասություններում կատարելով բազմազան գործառույթներ:
թ) Անվանական անդեմ նախադասությունների պաշտոն, որովհետև այդ նախադասությունները կարող են արտահայտվել հատկապես գոյական անունով՝ նշելով առարկայի, իրողության առկայություն:
ժ) Կոչականի ու միջայկալ բառերի դեր, որովհետև կոչականը արտահայտվում է գոյականով, իսկ միջանկյալ բառերի մի տեսակին պատկանող բառերը գործածելով նախադասության մեջ, մեկնաբանում են դրանք, լրացուցիչ տեղեկություն հաղորդում նրանց մասին և այլն: Իսկ այս բոլորը կարող են արտահայտվել նաև գոյականով: