Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. Գրել տալ վերացական բայեր (կամ դրանց իմաստով գործածվող բայերն) և պահանջել դրանց ավելացնել համապատասխան ստորոգելիներ, այնուհետև կազմել նախադասություներ: Այսպես, օրինակ, կոչվել, համարվել, հորջորջել, թվալ և այլն: Ահա. Ներսեսը տաղանդավոր է երևում։ Նարեկացին համարվում է հանճարեղ բանաստեղծ։

«Ստորոգյալի արտահայտությունը» թեման ուսումնասիրելիս խոսքիմասային արտահայտությանը (դիցուք՝ ածականով արտահայտվելուն)։ «Ածականը՝ ստորոգելի» կամ «Ստորոգյալի արտահայտությունը» դասանյութերն ուսումնասիրելիս կարելի է կատարել տալ զանազան վարժություներ, ինչպես ասենք որևէ տեքստից դուրս գրել բաղադրայլ ստորոգյալները և գործածել ինքնույն կազմված նախադասություններում․ հետևյալ ածականներով կազմել բաղադրյալ ստորոգյալներ՝ դրանք գործածելով նախադասությունորում․ հետևյալ հանգույցները գործածել համապատասխան ստորոգելիների հետ՝ բաղադրյալ այդ ստորոգյալներով կազմելով նախադասություններ․ հետևյալ պարզ ստորոգյալներն այնպես փոխել, որ նրանցից ձևավորվեն բաղադրյալ ստորոգյալներ և հակառակը, բերել միևնույն ստորոգյալի համանիշային տարբերակներ՝ դրանք գործածելով նախադասություններում և ասել ոճական տարբերությունները (Նա աշխատասեր է, նա աշխատասեր է համարվում, Սուրենը ծույլ է։ Սուրենը ծույլ դարձավ և այլն)։

Ինչ խոսք, այսպիսի համանիշների ուսուցումը հիմնականում ծառայում է սովորողների խոսքի հարստացմանը։

Ինչևէ, դասարանական և տնային բազմազան վարժությունների կատարումը խորապես կնպաստի հիշյալ թեմաների խոր յուրացմանը, հետևաբար և՝ աշակերտների գիտելիքների ու խոսքի հարստացմանը։

ԱծԱԿԱՆԸ՝ ՁԵՎԻ ՊԱՐԱԳԱ

Մենք արդեն ասացինք, ածականը կարող է կատարել նաև ձևի պարագայի պաշտոն։ նշվեց, որ դա ածականի էություն բխող պաշտոն չէ, որովհետև ածականը ցուըց է տալիս առարկա–