Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Որոշիչ» թեման ուսումնասիրելիս ուսուցիչը հեշտացնելու նպատակով: «Որոշիչ» թեման անցնելիս արդեն խորացնում են այդ պաշտոնի արտահայտությունները: Ընդ որում, որոշիչ թվականը արտահայտությունը խորությամբ ներկայացնելու նպատակով արդեն ընտրվում են համապատասխան բնակտոր՝ հագեցված որոշչի տարբեր դրսևորումներով: Պարզ է, որ եթե որոշիչը ցույց է տալիս առարկայի բազմապիսի հատկանիշներ, նշանակում է համապատասխանություն կա որոշչի ու թվականի միջև այնքանով, որքանով որ թվականը ցույց է տալիս առարկայի քանական (դասական ու բաշխական) տարբերակված հատկանիշը: Թվական-որոշիչ կապը ուսուցանելիս ուսուցիչը լուրջ ուշադրություն պիտի դարձնի թվականների ուղղագրությանը և արտահայտությանը, չէ՜ որ բազմաթիվ թվականներ շարույթները (բաղադրյալ՝ բառակապակցային) են, ինչպես, օրինակ՝ հինգ միլյոն վեց հազար իննսունինը մատիտ, ինը հազար երեք հայրուր վաթսուներեքերորդ գիրքը, մեկ ամբողջ երեք քառորդ մասը, մեկ երկրորդական բաժինը և այլն:

Նախորդ էջերում ասվեց, որ, չափ, կշիռ, արժեք նշանակող բառեր (տոննա, մետ, կիլոգրամ, ռուբլի...) հաճախ միանում են զանազան թվականներին և երկուսով ստեղծում են մեկ հասկացություն, ինչպես՝ երեք կիլոգրամ, հինգ ցենտեր, քսան կոպեկ և այլը: Ահա դրանով էլ, ավելանալով համապատասխան գոյականերին, կատարում ռն որոշիչ պաշտոնը, ինչպես, ասենք, հինգ տոննա ձմերուկ, երկու հեկտար հողամաս, երեսուն կոպեկի խնձոր և այլն: Հարկավոր է աշակերտների գիտակցությանը հասցնել այդ իրողությունը, որպեսզի որոշիչ-որոշյալը տարբերակելիս նրանք որոշիչը դիտեն ոչ թե գոյական (առարկա) ցույց տվող բառերը (տվյալ դեպքում՝ տոննա, հեկտար, կոպեկ), այլ մեկ հասկացություն նշող երկու բառերից կազմված կայուն կապակցությունները՝ հինգ տոննա, երկու հեկտար և այլն: Դա հասկացնելը ամենևին դժվար չէ. բավական է՝ նման կառուցվածքները գործացվեն նախադասությունների մեջ, և իսկությունը պարզորեն երևան կգա: Օրինակ՝

1. Կոլտնտեսականները դաշտից խանութ տեղափոխեցին հինգ տոննա ձմերուկ: