Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4.Նրանք հինգով որոշեցին միասին ապրել:

Դժվար չէ նկատել, որ այդ բառերը, կարելի է ասել. կատարում են միասնության և չափի պարագայի (մասամբ էլ՝ ձևի պարագայի) պաշտոններ՝ ավել կամ պակաս չափով:

Ասում ենք «ավել կամ պակաս», որովհետև, նայած նախադասությանը, դրանք կամ ավելի շատ չափի պարագայի պաշտոն են կատարում կամ՝ ձևի պարագայի, կամ էլ միասնության... Նրանց զանազանումը կատարվում է որոշակի նախադասության մեջ՝ կոնկրետ հարցի միջոցով: Այն էլ նշենք, որ «միասին» բառի զուգորդմամբ ընդգծված բառերն արդեն միանգամայն որոշակիորեն ցուցաբերում են միասնության պարագայի պաշտոն, ինչպես, օրինակ՝ Տղաները երեքով միասին գնացին բանակ... Այստեղ էլ ոճական անճշտություն (հավելադրություն) պետք է համարել միասին բառի գործածությունը, որովհետև երեքով բառի մեջ առա է միասնության գաղափարը:

Ծանորթութուն: Թվականները գոյականների հետ գործածվերով, հասկանալի է, որոշչի պաշտոն են կատարում, սակայն բամաթիվ նախադասություններում գործածվող այդպեսի կառուցվածքները ասես մի ամբողջություն կազմելով՝ կատարում են նաև նախադասություն մեկ անդամի պաշտոն: Օրինակ՝

1. Նրանք երեք հոգով կատարեցին այս հանձնարաությունը:

2. Մենք երկու-երեք տղաներով հազիվ տեղահան արեցինք այս ժայռաբեկորը:

3. Ընտանիքը ծանրաբեռնվեց ևս հինգ շնչով:

4.Վեց ընկերներով ապրում էինք քսանհինգ քառակուսի մետրանոց սենյակում:

Կարծում ենք, որ նշվածները պիտի գնահատվեն իբրև մեկ շարահյուսական միավոր-պաշտոն, որովհետև՝

ա) քերականորեն (շարահյուսորեն) սերտ միթյուն են կազմում.

բ) քայքայելով այդ կառուրցները՝ նախադասություններում կամ լրիվ փոփոխվում են արտահայտված մտքերը, կամ նրանք զրկվում են միտք արտահայտելուց (Ընտանիքը ծանրաբեռնվեց ևս …շնչով:)

Այլ բան է, որ, այսպես ասած, «մանր» վերլուծություններ կատարելիս այսինքն՝ բառակապակցությունները վերլուծելիս ասենք`