Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույն պաշտոններով, բայց խոսքիմասային այլ արտահայտություններով (գոյական, դերանուն) նախադասություններ բերելով՝ ուսուցիչը գործուն զրույցի միջոցով ցույց է տալիս, որ բերված օրինակներն իսկ վկայում են, որ անորոշ դերբայը խնդիրների պաշտոններ կատարելիս խիստ զիջում է գոյականին ու դերանվանը, որովհետև նրա արտահայտած առարկայությունը (նյութականությունը) որոշակի չէ, ձույլ է գործողության իմաստին, այդ իսկ պատճառով էլ, օրինակ, գործիական հոլովաձևում նույնիսկ չի կարող կատարել միջոցի անուղղակի խնդրի դեր։ Այստեղ «չի փրկում» նույնիսկ «միջոցով» կապական բառը, որովհետև համապատասխան նախադասությունները ոճական առումով «կաղում են»։ Սա մեկ անգամ ևս վկայում է, որ անորոշը որքան էլ հոլովվի, հարացույց ունենա, այդուհանդերձ, նա մնում բաց խոսքի մասի մեջ՝ իր բայական կարգերով հանդերձ։ Ինչ մնում է գոյականարար գործությանը, ապա պետք է ասել, որ հարակատարն ու ենթակայականը կարող են կատարել տարբեր տեսակի պաշտոններ։ Տեղնուտեղն ասենք, որ «խնդրեր» թեման ուսումնասիրելիս ուսուցիչը թե՛ ուղիղ, թե՛ անուղղակի խնդիրների անունով պիտի խորացնի այդ գիտելիքները, որ աշակերտը ձերք են բերել դերբայների շարահյուսշական պաշտոններն անցնելիս, հատկապես անորոշ դերբային առնչվող հարցերը ուսումնասիրելիս։ Համապատասխան օրինակներ բերելով նաև անորոշ դերբայի տարբեր պաշտոններով՝ ուսուցիչը որոշակի օրինակների միջոցով զուգահեռ պիտի անց կացնի նույն պաշտոնը կատարող գոյականի, դերանվան և անորոշ դերբայի միջև՝ նշելով, որ վերջինս այդ պաշտոններում զիջում է գոյականին և դերանվանը, որովհետև բոլոր դեպքերում անորոշը բայ է, իսկ դա նշանակում է, որ նրա մեջ ընդգծված–շեշտված է գործողության–եղելության իմաստը։

Ծանոթություն։ Կախյալ հարջորդվող դերբայները, այսինքն՝ նրանք, որոնք ինքնուրույն կիրառություն չունեն, ձևակաղմական դեր ոնեն, մասնակցում են համապատասխան եղանակների տարբեր ժամանակաձևերի հաղմությունը։ Այսպես․ անկատար դերայն օժանդակ բայերի ներկա ժամանակաձևերի հետ կազմում է սահմանական եղանակի ներկա անկատար, իսկ անցյալ ժամանակակաձկի հետ է անցյալ անկատար ժամանակաձևեր։ Ապահատարը օժանդակ բայերի նույն ժամանակաձևերի հետ կազմում է