ա) թվականները ցույց են տալիս տարբերակված թվային հատկանիշ.
բ) այդ թվականները կարող են արտահայտվել (գրվել)՝ իբրև բացարձակ թիվ ցույց տվող բառեր, մինչդեռ մակաբայները նման հատկություն չունեն:
Ինչ մնում է «մակբայական» (պարագայական) դերանուներին, ապա՝
ա) դերաննուները ցույց են տալիս ընդհանուր, չտարբերակված իմաստ արտահայտելու հատկություն.
բ) նրանցում առկա են տարածական հարաբերություն (այսպես, այդպես, այնպես...).
գ) դերանուններում բառակազմորեն առկա են ս, դ, ն երբեմի արմատներն, որոնք համապատասխան մակբայներում չկան:
«Պարագայական» դերբայները ևս լրիվ տարբերվում են մակաբայներից (անորոշ, հարակատար, համակատար, քայլերով, քայլերուց, նստած, նստելից).
ա) գործողություն արտահայտելու հատկությամբ.
բ) սեռ ունենալու կարգով և այլն:
Այս հարցերը մանրամասնորեն ներկայացնելուց հետո ամենևին էլ դժվար չէ մակաբայները տարբերագել «պարագայական» խոսքի մասերից: Այնուհետև ուսումնասիրելով մակբայի իմաստային տեսակները, համապատասխան վարժություններ կատարելով, մակաբայ խոսքի մասը «գծագրվում է» ամբողջովին՝ իր ուրույն հատկանիշով:
ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ (ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ) ԽՈՍՔԻ ՄԱՍԵՐ ԿԱՊԸ ԵՎ ՇԱՂԿԱՊԸ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Լեզվաբանության մեջ կապն ու շաղկապը իրավամբ գնահատվում են որպեզ շարահյուսական կամ քերականական խոսքի մասեր: Դրանց դերը միայն քերականական է. նրանք չունեն ձևաբանական ոչ մի կարգ և նույնիսկ բառաիմաստ. ճիշտ է, նրանք ևս բառերն են (բառույթներ), բառարանային միավորները, սակայն կապի ու շաղկապի արտահայտված իմաստներն նյութական չէ (քերքանական են): Սա նշանակում է որ կապն ու շաղկապը