ձևավորելու տեղի պարագայի պաշտոն: Այսպես. Սեղանի տակ պարկած կատուն: Բաժակի մեջ ջուր չկա: Արամի մոտ կանգնածը ընկերս է: Կամ՝ կից, համապատասխան նման և այլ բառեր ածական են: Սակայն կապական կիրառության դեպքում նրանք, պարզ է, կապվող բառերի հետ ձևավորում են որոշիչ ու պարագա: Օրինակ՝ Կից շենքը արդեն ճեղքվածք է տվել: Կից կառուցված շենքը պատկանում է մինիստրությանը: Դիմումին կից ներկայաված էին համապատասխան փաստաթխթեր: Այն կից շենքը վեր է խոյացել հպարտորեն: Նման մարդիկ իրար շատ են սիրում: Արամի նման մարդիկ մեզ շատ են անհրաժեշտ: Գրիգորը աշխատում է ընկերոջ նման (ձևի պարագա): Խոսիր քո գիտելիքներին համապատասխան (հիմունքի պարագա):
Ճիշտ է, բառիմաստը մեծ նշանակություն ունի կապի և կապվող բառերի ստեղծած համապատասխան պաշտոնը ձևավորելու հարցում (ժամանակ, ընթացքում, հետո և այլ կապեր կապվող բառերի հետ ձևավորում են ժամանակի պարագա, հակառակ, չնայած կապերը՝ զիջման պարագա, համապատասխան, հիմունքով, հիման վրա կապերը՝ հիմունքի պարագա և այլն), այդուհանդերձ, դա բավարար հիմունք չէ. նույն կապերը զանազան իմաստ ունեցող կապվող բառերի հետ գործածվելով՝ կարող են «դավաճանել» իրենց հիմնական բառաիմաստին՝ ցուցաբերելով զանազան քերականական հարաբերություններ, որոնց հիման վրա էլ ձևավորում են շարահյուսական տարբեր պաշտոներ: Օրինակ՝ մինչև կապը կարող է արտահայտել տարբեր հարաբերություններ: Ճիշտ է, նրա հիմնական իմաստը տարածական-տեղային է (Մենք քայլեցինք մինչև կայարան: Գնացքը սլացավ մինչև Վլադիվոստոկ), սակայն մինչև-ը կարող է արտահայտել ժամանակային, չափի-աստիճանի հարաբերություններ ևս: Օրինակ՝ Մինչև դասերն սկսելը նա աշխատում էր արհեստանոցում: Մինչև զանգը հնչելը երեխաները խաղում էին դպրոցի բակում: Մինչև ատամները զինված՝ նրանք հարձակվեցին մեր բակի վրա՝ պատճառելով ծանր վնասներ: Մինչև ծայրաստիճան բորբոքված՝ թշնամին պատեպատ էր դիփչում:
Այսպես էլ՝ առ, անկախ, զուգահեռ, զուգընթաց, համար, հետևանքով, պես, իրբև, որպես, վրա, մոտ, առիթով, ուղղությամբ, նկատմամբ, շուրջ, դուրս, հեռու, սկսած, հաշված (չհաշված) և