Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատում էր, Շուտ վերադառնալու պայմանով թույլարտում են գնալ կինո...) պաշտոնները կատարում: Կապերը ուսումնասիրելիս մեծ ուշադրություն պիտի դարձվի նրանց շարահյուսական կիրառություններին, հոլովառության, որոնց լավ յուրացումը, անտարակույս, կհեշտացնի նաև շարահյուսական համապատասխան իրողությունների ուսուցումը: Ընդ որում, վերը նշված շարահուսական իրողությունները ուսումնասիրելիս ուսուցիչը պետք է ամեն մի պաշտոն բացատրելիս նշի, որ կապերն էլ իրենց հերթին մասնակցում են այս կամ այն շարահյուսական պաշտոնի ձևավորմանը:

Այժմ մի նրբության մասին: Արդեն նշվեց, որ կապերն առաջանում են հիմնակայում գոյականներից, ածականից և մակաբայներից: Խոսքամասային փոխանցումը, սակայն, տեղի է ունենում երկար տարիների ընթացքում: Բավական է ասել, որ ասենք, գոյականներից կապերից առաջացումը դարեր է տևում, ուստի պատահական չէ, որ այսօր էլ բազմաթիվ կապեր պահպանում են մի կողմից՝ գոյականի «բնավության գծերը», մյուս կողմից՝ ցուցաբերում են կապային հատկանիշներ և իրավամբ կոչվում կապական բառեր: Խնդիր այն է, որ այդ կապական բառերը որքան էլ «պարտական լինեն» իրենց մայր խոսքի մասին՝ գոյականին, այնուհանդերձ կապային կիռարության դեպքում զրկվում են նյութական արժեքից և շարահյուսական համապատասխան պաշտոն կատարում են միայն և միայն կապվող բառերի հետ, ասինքք՝ նյութական արժեքը «բերում են» կապարով բառերը, իսկ քերականական հարաբերությունը՝ կապերը (կապական բառերը), և երկուսով ձևավորում են տվյալ պաշտոն: Բայց քանի որ բոլոր դեպքերում կապական բառերը նյութական խոսքի մասերից են առաջացել (հատկապես՝ գոյականից), ուստի կապական բառերի թեքված ձևերը տարակուսանքներ են առաջացնում. որոշ մասնագետներ կապական բառերի այդ թեքված ձևերը դիտում են իրբև ինքնուրյուն պաշտոններ:

Այնպես. Սեղանի վայրից վերցրի գիրքը նախադասության վայրից բառը համարում տեղի պարագա, իսկ սեղանի բառը հատկացուցիչ: Սա ճիշտ մոտեցում չէ: Որքան էլ վրա բառը (և նրա նման շատերը) հոլովվեն, այդուհանդերձ ինքնուրույն պաշտոն չեն ձևավորում: Բավական է ասել, որ վրա, տակ, մեջ, չափ,