Ձայնարկությունները հիմնականում կազմությամբ պարզ բառեր են, իսկ բարդ կազմություններն էլ` կրկնավոր բարդություններ:
Այս հարցերը, հիրավի, աշակերտները պետք է լավ սովորած լինեն, ուստի դրանց մանրամասնությունների վրա կանգ չենք առնում: Ձայնարկություններից շատերը խոսքում դառնում են (ինչպես վերաբերականները) նաև միջանկյալ բառեր: Այս ձայնարկությունները, որոնք երանգավորում են նախադասություններ, դառնում են միջանկյալ ճիշտ այնպես, ինչպես համապատասխան վերաբերականները: Այսպես.
1. Ջա՜ն շուտով գարուն է գալու, դաշտ ու ձոր ծածկվելու է կանաչով:
2. Ա՜խ, որքան տառապանք կրեց մեր ժողովուրդը եղեռնի ահեղ օրերին:
3. Վա՜յ-վա՜յ, ի՜նչ է լինելու նրանց օրն այսուհետև:
4. Ուխա՜յ, ի՜նչ հաճելի եղանակ է այսօր:
Դժվար չէ նկատել, որ նախադասությունները երանգավոր ձայնարկությունները գերազանցապես առաջադաս են լինում և իրենց անջատական հնչերանգի շնորհիվ նախադասության անդամներից անջատվում են դադարով, գրության մեջ՝ ստորակետով:
Կան նաև այնպիսի ձայնարկություններ, որոնք ունենում են միադաս և վերջադաս շարադասություն: Դրանք, ճիշտն ասած, հաճախ գործածվում են բանավոր խոսքում, ժողովրդախոսակցական լեզվում, որից էլ թափանցում են գրավոր խոսք: Դրանք, լայն կիրառություն ունենալով գրական լեզվում, սակավադեպ են և ոճական առումով ոչ այնքան շատ կիրառելի: Օրինակ՝
1. Այս ամառ, ջա՜ն, արձակուրդս ճամբարում եմ անցկացնելու:
2. Էլ չեմ գնալու իմ չսիրած խաղահրապարակ, օ՛ֆ:
3. Այս մարդը, օ՜, հիացրել է մեզ իր քաղաքավարի վերաբերմունքով:
4. Խոստանում եմ, որ այսուհետև քեզ չեմ զայրացնի, վա՛յ:
Բոլոր դեպքերում շատ որոշակիորեն նկատելի է ձայնարկությունների շեշտված հնչերագը (դադարը), որն առկա է նրանց և նախադասության անդամների միջև:
Ահա այդ դադարը գրավոր խոսքում արտահայտվում է