Այսօր (քան երբևէ) շատ է խոսվում ու գրվում սովորողների խոսքի զարգացման ու կատարելագործման մասին, իրավամբ ընդգծվում է, որ մայրենի լեզու սովորեցնելով մենք ավելի շատ քերականություն ենք ուսուցանում, քան լեզվի համակարգ, կապակցված խոսք։ Ո՞րն է սրա պատճառը... Ամենից առաջ նշենք, որ մեր դպրոցներում, ինչպես բազմաթիվ փաստերն են ցույց տալիս, ձևաբանությունն ու շարահյուսությունը ուսուցվում են տարանջատ ձևով, որպես ինքնուրույն, միմյանցից տարբեր բաժիններ։ Լեզվի կուռ, ամբողջական համակարգի հիմնական բաղադրամասերը (հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն) թե՛ լեզվաբանական աշխատություններում, թե՛ նույնիսկ դպրոցական համակարգված քերականության մեջ ներկայացվում են ասես միանգամայն անկախ բաժիններ (հակառակ հին լեզվաբանների, բանասերների, մանկավարժների մոտեցման)։ Հայտնի է, օրինակ, որ Դ. Թրակացու «քերականության արվեստ» աշխատության մեջ, լայն առումով վերցված, քերականության բոլոր բաղադրամասերը ներկայացված են համատեղ՝ հետապնդելով մի կարևոր նպատակ՝ համապատասխան բնագիրը (տեքստը) ճիշտ ու գեղեցիկ, դյուրին ու «արվեստավոր» կարդալ, հասկանալով ընթերցել, որպեսզի ուսուցումը դառնա առավել հեշտ ու հաճելի։ Ինչ խոսք, լեզվի տեսության ամեն մի բաժին ունի իր ուսումնասիրության որոշակի նյութը, առարկան ու նպատակը, սակայն կա մի ուրույն, գերագույն նպատակ, որին «ենթարկվում են» այդ բաժինները. դա լեզվի, որպես համակարգի, ուսուցումն է՝ լեզվական քերականական оրենք-օրինաչափությունների փոխկապակցական ամբողջականությունն աշակերտների սեփականությունը դարձնելու խնդիրը։ Ահա թե ինչու պիտի լուրջ ուշադրություն դարձնել քերականության բաղադրամասերի,
Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/4
Արտաքին տեսք