ակնապիշ լսում էին զորապետ հսկային, և նրանց մեջ կուտակվում էր թշնամի պարսիկներին Հայաստան աշխարհից անհապաղ վռնդելու վճռականությունը...»: Այնուհետև գտնում են պոոր գոյականները: Պարզ է՝ աշակերտները գիտեն, որ ուղղական հոլովով դրվող գոյականներն ունենում են, այսպես ասած, զրո վերջավորություն (անվերջավոր են): Այժմ դժվար չէ գտնել այդ գոյականները, ապա օարզել, թե ո՞ր գոյականներն են, որոնք դրվելով առարկա ցույց տվող բառերի վրա՝ ցույց են տալիս նրանց ինչպիսին, որպիսին լինելը (երբեմն էլ՝ ով կամ ինչ լինելը):
Ի դեպ, այս վերջին մտքի (փակագծի արտահայտության) մասին: Թվում է, թե արդեն հանրահայտ ճշմարտություն է, թե բացահայտիչը գոյականի այն լրացումներից է, որը, իբր թե, ցույց է տալիս գոյականի ով կամինչ լինելը: Որոշ լեզվաբաններ, նկատելով բացահայտչի ընդգրկման լայն շրջանակաները, իրավացիորեն գրում են, թե «բացահայտիչ են դառնում ինչպես առանձին բառեր, այնպես էլ բաակապակցություններ, ամբողջական նախադասություններ, կապով արտահայտություններ և այլն»: Բացահայտչի հարցը թողնելով իր տեղում քննության առնելուն՝ այստեղ նշենք, որ ուղղականով դրվող գոյական ոչոշիչները (հատկապես հատուկ անունները) ոչ միայն նման են բացահայտիչներին, այլև, ուղղակի ասած, իրենց շարահյուսական-իմաստային գործառույթով բացահայտում են ենթակաների ով լինելը: Այս միտքն ընդգծել են նաև մեր շատ լեզվաբաններ, քերականներ (Պալասանյան, Աբեղյան, Առաքելյան): Հարցը մասնավորելով գոյական որոշիչներին (ուղղական դրվող)՝ նշենք, որ, հիրավի, սրանք ցույց են տալիս ոչ միայն գոյականի ինչպիսին, որպիսին լինելը, այլև ով լինելը: Օրինակ՝ Վարդան զորավարը, Տիգրան թագավորը և շատ ուրիշներ հայ ժողովրդի պանծալի որդիներն են[1]:
Ինչ խոսք, համաձայնությունը ավելի որոշակիություն է տալիս երևույթի՝ ըստ ամենայնի բացահայտմանը ուստի այս առումով գոյական որոշիչը զիջում է բացահայտչին, սակայն մի բան պարզ է, որ Վարդան զորավար, Տիգրան թահավոր և նման կապակցություններում ընդգծվածները ևս բացահայտչի գործառույթ
- ↑ Տե՛ս Վ․ Առաքելյանի նշված և Ս․ Աբրահամյանի «Չթեքվող խեսքի մասերը…» աշխատությունները («Բացահայտիչ», «Փոխանություն»)