1 Հայաստանի, Վրաստանի, Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի պատվիրակները ժամանեցին Կիև:
2 Իմ, քո, Գրիգորի, Արամի և Սուրենի գրքերը նոր են:
2 Երևանի Շահումյանի շրջանի դպրոցների աշակերտները քայլում էին շքերթի առջևից:
2 Իմ եղբոր գրքի թերթերը պոկվել էին:
Այս և նման ուրիշ օրինակների միջոցով ուսուցիչը բացատրում է, որ առաջին երկու նախադասությունների հատկացուցիչները համադաս (համասեռ) են, որովհետև հավասարապես լրացնում են միևնույն հատկացայլին՝ պատվիրակները բառի: Բոլորովին այլ են մյուս երկու նախադասությունների հատկացուցիչները: Այստեղ մեկին հատկացյալը մյուսի՝ հաջորդ բառի հատկացուցիչն է: Այս աստիճանակությունը միանգամայն հասկանալի է աշակերտներին: Փորձը ցույց է տալիս, որ նրանք դա դյուրին են ըմբռնում. չէ՞ որ հարցը աստիճանաբար«մանրացվում է», որը նույնիսկ «տեսանելի ու շոշոփելի» է դառնում աշակերտին (այսինչ շրջանի գյուղի դպրոցի աշակերտի գրքի թերթը…):
Հատկացուցիչները կարուղ են արտահայտվել ոչ միայն մենանդամ բառերով, այլև՝ բազմանդամ (շարույթ), այսինքն՝ ձևաբանական յուրահատուկ բառակապակցություններով: Ասենք՝ Խորհրդային Սոցիալական Հանրապետությունների Միության ժողովուրդները պայքարում են հանուն անկախության, Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունը մասնավոր է: Ընդգծվածները, պարզ է, հատկացուցիչներ են: Հատկացուցիչը կարող է արտահայտել նաև հապավումներով: Ահա ՄԱԿ-ի ասամբլեան սկսեց իր աշխատանքը, ԽԱՀՄ-ի դեսպանը ընդունեց հյուրերին:
Ինչ խոսք, հապավումները բարդության յուրահատուկ տեսակներից են, որոնք լեզվի զարգացման հետագա շրջանում գոյականանում են (զագս, բուհ, ուսմասվար, ժողկրթ բաժին և այլն): Եվ քանի նրանք յուրահատուկ կարգ են ներկաացնում, պարզ է, որ ունեն նաև յուրահատուկ ուղղագրություն:
Ի դեպ, հատկացուցիչը լինում է նաև փոխանուն (երբ հատկացուցիչն ու հատկացյալը հանդես են գալիս մեկ բառաձևում ու իբրև բառի ուղիղ ձև՝ հոլովվում սեռականով) և տրոհվող: Օրինակ՝