- Կազմել նախադասություններ (տեքստ)՝ համապատասխան բառերն օգտագործելով որպես հանգման անուղղակի խնդիր:
- Տվյալ տեքստում գործածված հանգման անուղղակի խնդիրները (հոլովաձևով արտահայտված) փոխարինել կապական կառուծվածքներով և հակառակը. բացատրել դրանց ոճական առանձնահատկությունները:
- Տվյալ բառաձևերը գործածել մի դեպքում որպես հատկացուցիչ, մի այլ դեպքում՝ որպես հանգաման անուղղակի խնդիր.բացատրել դրանց տարբերությունները:Ինչ խոսք, ուսուցիչն իր հայեցողությամբ կարող է հանձնարարել նաև ուրիշ բնույթի աշխատանքներ (կազմակերպել քարտային աշխատանք և այլ):
ԳՈՅԱԿԱՆԸ՝ ԱՆՋԱՏՄԱՆ ԱՆՈՒՂԱԿԻ ԽՆԴԻՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Ձևաբանականի ու շարահյուսակաՆի կապի ապահովումը պիտի դրսևորվի ամենուրեք, պարզ է, որ անջատման անուղղակի խնդիրն ուսուցանելուց առաջ ուսուցիչն այդ մասին աշակերտներին արդեն պիտի բավարար գիտելիք տված լինի դեռ 5-րդ դասարանում՝ բացառական հոլովն անցնելիս: Նպատակահարմար է այդ թեման ուսուցանելիս նախ նշել, որ անջատման անուղղակի խնդիրը (քանի որ ցույց է տալիս առարկա) դրվում է որոշակի հոլովով (բացառական) և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց հարցերին: Հարկավոր է կանգ առնել ուսուցման հետևյալ փուլերի վրա.
ա) գեղարվեստական խոսքանմուշի վրա աշխատանք.
բ) «բացառական» հասկացության մեկնություն:
գ) այդ հոլովի ձևերը.
դ) շարահյուսական հիմնական պաշտոնը.
ե) անջատման անուղղակի խնդրի ուսուցումը ( մեթոդական հնարներ,բացատրություն):
Ուրեմն՝ 5-րդ դասարանում, բացառական հոլովն անցնելիս ուսուցիչը դարձյալ գեղարվեստական տեքստի միջոցով պիտի հրամցնի այդ դասի նյութը: Այսպես. «Գնդից անջատվեցին մի խումբ զինվորներ և քայլեր ուղղեցին դեպի մոտակա շենքը: