ներդաշնակություն (այսինքն՝ ունեալով ից (ուց, ձևը,) անջատումը, սակայն, աղոտ կերպով է դրսևորում․ հետազոտողն այստեղ կանգնում է երկնընտրանքի առջև․ ի՞ նչ պաշտոն է կատարում տվյալ բառը։ Ասենք՝ Պատից կախված է Կոմիտասի մեծադիր նկարը. պատից բառն անջատման խնդի՞ր համարել, թե՞ տեղի պարագա։ Կամ՝ ծառի ճյուղից ընկավ ոսկեգույն տերևը։ Մեխից կախված է վերարկուս։ Այստեղ, իսկապես, կա թե՛ մեկը թե՛ մյուսը։ Դրանց տարբերակները կատարվում է հարցերի միջոցով․ եթե ինչի՞ց հարցին է պատասխանում, գործ ունենք անջատումը խնդրի հետ, իսկ եթե որտեղի՞ց հարցին է պատասխանում՝ տեղի պարագայի։
Նպատակահարմար է այս խնդիրն ուսուցել այնպես, ինչպես մյուս խնդիրներ։ Այսպես․ քանի որ միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական Հոլովոմ, ուստի այդ Հոլովոմ անցնելիս ուսուցիչը պիտի դարձյալ գեղարվեստական խոսքահատվածի հիմնան վրա ուսուցանի միջոցի անուղղակի խնդիրը։ Ընդ որոմ,ընտըրվում է բմակտորը, ընդգծվում են միջոցի անուղղակի խնդրի պաշտոն կատարողն բառերը։Ուշադրություն են դարձնում այդ բառերի ձևին ու իմաստին, տրվում են Համապատասխան Հարցեր(ումո՞վ), ինչո՞վ, ու՞մ միջոցովմ, ինչի՞ միջոցով)։ Այնուհետև աշակերտները բերոմ են զանազան նախադասություններ, որտեղ լինեն միջոցի անուղղակի խնդիրներ: Ասենք՝
1.Սուրենը դանակով կտրեց ձմերուկը: 2.հարցերը լուծվեցին խաղաղ բանակցությամբ (նման է ձևի պարագային): 3.նա ցանկանում է միջոցով կատարել այդ գործը: 4.կրակից շագանակ մի՛ հանիր ուրիշի ձեռքերով: Ընդգծվում է այն ճշտմարտությունը, որ անձնանիշ գոյականներով արտահայտող միջոցի աննուղակի խնդիրը ձևավորվում է գերազանցապես սեռական+միջոցով կաղապարով, ինչպես. գրըքերն ուղարկեցին Արամի միջոցով: Աշակերտների միջոցով հավաքեցինք հինգ տոննա մետաղի ջարդոն: Եվ, ընդհակառակն, իրանիշ գոյականներով արտահայտվող միջոցի անուղղակի խընդիրը ձևավորվում է գերազանցապես հոլովաձևով, ինչպես, ասենք,