Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բառերը կարող են կատարել նախադասության ցանկացած անդամի պաշտոն, նաև տեղի պարագայի, բայց ո՛չ տրական հոլովով դրված: Հարկ է ընդգծել այն ճշմարտութունը, որ հանգման անուղղակի խնդիրն այնքան որոշակի է արտահայտվում, որ տրականով դրվող շարահյուսական մյուս պաշտոնները հիշյալ խնդրի ընդգծված որոշակիության կողքին ասես 2-րդ պլան են մղում:Եվ սա նույնիսկ այն դեպքում, երբ տրականով տվյալ բառը կարող է գործածվել և՛ որպես տեղի պարագա (օրինակ՝ սեղան, սար, գագաթ, ծառ և այլն). տրականով դրվող տեղի պարագան պայմանավորոված է առարկայի, այսպես ասած. «մակերեսային տեղ» ցույց տալու հատկությամբ (կապված նաև բառիմաստի հետ): Տրական (և բոլոր) հոլովն ուսումնասիրելուց հոտո, պարզ է, կատարվում են դասարնական ու տնային աշխատանքներ, ընդ որում, հանձնարություն է տրվում նաև գրել նախադասություններ` այս կամ այն հոլովի կիրառական նշանակություններով: Ընդսմին, տրականով տեղի պարագայի վերաբերյալ որևէ բնույթի աշխատանք հանձնարարելիս ուսուցիչն ազատ է. նա կարող է զանագան տեսակի հանձնարություններ տալ, այսինչ տեքստից դուրս գրել տրականով դրված տեղի պարագաները և նրանցով կազմել նոր նախադասություններ. կազմել նախադասություններ, որտեղ տրված բառերը կատարեն տրականով դրված տեղի պարագայի պաշտոն, տվյալ բառերը գործածել նախադասութունների, մեջ այնպես, որ մի դեպքում նրանք կատարեն հանգման անուղղակի խնդրի պաշտոն, մի այլ դեպքում` տեղի պարագայի և այլն:

Հայցական հոլովով տեղի պարագան ուսուցանելու համար ուաուցիչը համեմատաբար շատ աշխատանք պիտի կատարի, որովհետև հայցականն իր հոլովաձևով նման է ուղղականին (այլ պաշտոնների առումով` նաև սեռականին ու տրականին:) Նպատակահարմար է, անշուշտ, այս պաշտոնը ուսուցանել որոշակի գեղարվեստական տեքստի վրա: Ասենք թե. «Ամառային արձակուրդին Արմենը որոշեց գնալ գյուղ: Այդ օրը նա ուրախ էր: Եռանդուն կերպով նախապատրաստվում էր մեկնել Կողբ, որը մեր հանրապետության ամենաչքնաղ վայրերից մեկն է: Ահա և գյուղը մեկնող մեքենան: Արամը նստեց մեքենա, և «Ժիգուլին» ուղղություն վերցրեց դեպի Կողբ: Մի քանի ժամից հետո ընկերներով հասան