Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունելուց): Օրինակ՝ Ընկե՛ր, հարկավոր է խնայել ամեն մի բարիք: Ամեն մի բարիք հարկավոր է խնայել ընկերներ: Տղա՛ս, մի մոռանա դասագիրքդ: Զավակնե՛րս, միշտ եղեք բարության սերմնացաններ:

6.Կոչականը նախադասության անդամ չի դառնում, որովհետև հնչերանգով կտրվոում-անջատվում է նախադասության անդամներից` չպատասխանելով նաև որոշակի հարցի:

Ծանոթություն: Կոչանի նախադասության անդամ չհամարվելը պետք է ընդունել խիստ վերապահությամբ, որովհետև՝

ա) ունի նյութական բովանդակություն (առարկա է ցույց տալիս):

բ) Դրվում է որոշակի հոլովով (ուղղական).

գ) Լրացում կամ լրացումներ է ընդունում.

դ) Քերականական կապի մեջ է բայ-ստորոգյալի հետ (Արա՛մ, դասերդ պատրաստիր, Տղանե՛ր, մի մարդու պես մասնակցեցեք շաբաթօրյակին).

ե) Կոչականը ցույց է տալիս մի բան անող կամ մի բան լինող աոարկա՝ կատարելով ենթակայի գործառույթ[1] (դու, դուք ենթակաների հետ) կամ հանդես է գալիս իբրև յուրահատուկ անկանական նախադասության դերով (-Արտա՛կ, Արտա՛կ:

-Արտա՛կ, ու՞ր է գնացել փոքր եղբայրդ...):

7.Կոչականն իր հնչերանգի շնորհիվ շեշտ է ընդունում (իր վերջին վանկի ձայնավորի վրա), իսկ երբ լրացում կամ լրացումներ ունի, այդ շեշտն անցնում է կոչականին նախահար լրացման վրա (մայր, ես քեզ երախտապարտ եմ ողջ կյանքումս, Սիրելի մայր, ես քեզ երախտապարտ եմ ողջ կյանքումս, մեր հայրենիքի խիզախ՛ քաղաքացիներ, բարձր պահեցեք Հայաստարի պատիվը):

Եվս մի փոքր նրբություն. որոշ ածականներ, ստանալով ստացական հոդը, իրենց մեջ են ներառնում գոյակյանի (առարկայի) իմաստը նույնպես (Սիրելիս՛, ինչու՞ չես ներկայացել դասի: Ձայնըդ կտրի՛ր, ամպե՛ տք:) Սույն հարցերը մանրազնին վերլուծելով, համապատասխան դասարանական և տնային աշխատանքներ կատարել տալով՝

  1. Տե՛ս Վ. Ավագյան, Շարահյուսություն.1983թ.