Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուրեմն` պիտի դրանք կիրառվեն չափավոր, տեղին ու ժամանակին,

Ի դեպ, միջանկյալ բառերը միանգամայն հեշտ են յուրացվում շնորհիվ իրենց հնչերանգի (կետադրության), դերի ու նշանակության, հետևաբար ուսուցիչը, կատարել տալով համապատասխան դասարանական ու տնային աշխատանքներ ու այլ վարժություններ, լիովին կհասնի իր առաջադիր խնդրի լուծմանը:

ԳՈՅԱԿԱՆԸ ԱՆՎԱՆԱԿԱՆ-ԱՆԴԵՄ ԵՎ ԹԵՐԻ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևութապես նույնիսկ արտառոց է թվում «գոյականը նախադասություն» արտահայտությունը: Եվ դա կարծեք թե այդպես է, որովհետև գոյականը, որպես առարկայացույց բառ, կարող է կատարել նախադասության անդամների գորփառույթ, բայց նախադասություն դառնալն ասես անհնար է, որովհետև վերջինս, ունենալով ստորոգում, արտահայտում է միտք և ոչ թե իմաստ (բառիմաստ): Խնդիրն այն է, որ մարդկային հաղորդակցության ոլորտն ու բնույթը այնքան բազմազան են ու բարդ, որ ոչ միայն գոյականը, այլև նույնիսկ ցանկացած լեզվական միավոր նախորդ նախադասությունների շրջապատում, խոսքային յուրահատուկ իրավիճակի պարագայում, կարող է ձեռք բերել նախադասության արժեք: Ահա այդ առումով էլ հետաքրքրական են անդեմ և թերի նախադասությունները:

Հայտնի է, որ թերի կոչվում է այն նախադասությունը, որի այս կամ այն անդամը զեղչված է, բայց մտքով վերականգնվում է, ընդ որում, զեղչվել կարող են և գլխավոր, և երկրորդական անդամները (նույնիսկ ենթական ու ստորոգյալը միասին. օրինակ Մեր ուժն ու եռանդը քեզ, Հայաստան): Ուրեմն նախադասության այն անդամը, որն արտահայտված է գոյականով, կարող է դառնալ պատասխանական թերի նախադասություն: Օրինակ

- Ով է այսօր դասից բացակայում:

- Գրիգորը:

- Ուրիշ:

- Արտակ Արամյանը:

Գրիգորը և Արտակ Արամյանը յուրահատուկ թերի նախադասություններ են, որովհետև ունեն ստորոգում և հնչերանգային ավարտ, ընդ որում, նրանց ստորոգումը պայմանավորված է