նախադասություններով: Հենց այդ դրույթի վրա, աշակերտների անմիջական մասնակցությաբ, գտնում են նախադասությունները, նրանց արտահայտությունները, ապա բերում են դրանց շարահյուսական համանիշ հանդիսացող երկկազմ նախադասություններ: Այապես. Ահա. Երևանը նշանակում է՝ այս է Երևանը: Ծեր ու հնամենի քաղաք նշանակում է՝ ծեր ու հնամենի քաղաք է Երևանը (կամ՝ այն): 1915 թվական նշանակում է՝ 1915 թվականն էր՝: Եղեռն նշանակում է՝ Եղեռն սկսվեց (եղավ)... Ուշադրություն, ընկերներ նշանակում է՝ Ուշադրություն դարձրեք, ընկերներ և այլն:
Այդ թեման ավելի խոր յուրացնել տալու համար ուսուցիչը պիտի շոշափի մի քանի կարևոր հարցեր, ինչպիսիք են`
1.Անվանական անդեմ նախադասությունը կոչվում է անդեմ, որովհետև նրանցով դիմավոր բայ չկա։ Կոչվում է անվանական, որովհետև արտահայտվում է «անուն» խոսքի մասերով, գերազանցապես՝ գոյականով։ Նրանք իր՛ոք որ նախադասություններ են, որովհետև ունեն ստորոգում, այսինքն՝ որոշակի միտք են արտահայտում, մի բան ասում, հայտնում, մի իրողության առկայությունը նշում։
2․ Դրանք ունեն յուրահատուկ հնչերանգ, որը ստորոգման դեր է կատարում (Պատերազմ կռիվ, զորքերի շարասյուներ… Պատերազմ էր, կռիվ էր, զորքերի շարասյուներ էին)։
3․ Անվանական անդեմ նախադասություններն ունեն իրենց շարահյուսական համանիշները, որոնք երկկազմ են, այսինքն՝ ունեն քերականական սովորական ստորոգում՝ արտահայտված դիմավոր բայով (ենթակայով ու ստորոգյալով ձևավորված․ ի դեպ, ենթական կարող է նաև զեղչվել, դա կարևոր չէ)։ Օրինակներ՝ Հրդե՜հՙ հրդե՜հՙ ընկերնե՛ր։ Հրդե՜հՙ հրդե՜հ է բռնկվել (սկսվել) ընկերնե՛ր։ Սիբիր։ Ցուրտ ձմեռ (Սիբիրն է։ Ցուրտ ձմեռ է ամենուրեք) և այլն։
4․ Անվանական անդեմ նախասդասություններն ունեն գեղարվեստական-ոճական կարևոր արժեք․ նրանք խոսքը դարձնում են հուզական, արտահայտիչ, դիպուկ։ Այդ նախադասություններով միտքն արտահայտվում է ավելի «թենձր» ու կուռ, ամփոփ ու դիպուկ։ Սա, իհարկե, չի նշանակում, թե մեր բանավոր ու