Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/13


ԳԱՐՈԻՆ

Պտույտի ելած, սա չեռան լանջին
Կր սուրան ահա մանուկներ զնղուն,
Ծիծեռնակներու հույչին առաջին
Չէ եղած ձայնը այսրան զրնղուն։

Անտառին դիմաց շարժուն անտառն այս
Ու ջրվեժին դեմ հավետ շառաչող
Մանուկները այս՝ մեղուներու պարս,
Ու ծաղիկներու բաժակներ բացվող։

Ահա մեկ քանինճ կրակի կտոր
Զիրար կծեծեն գնդակի համար.
Ու պարաններու կամարներուն տակ
Անգին ուրիշներ կը ցատկեն համառ։

Թիթեռ թևերով, ինրը թիթեռնիկ,
Աղջիկ մը կուլա արցունքով վարար,
Ու մանչուկ մը չար ժպիտով վայրի
Ցույց կուտա անոր լեզուն իր երկար։

Մատաղ ճյուղերու հասնելու տենչով
ե անչուկ մը անվախ որպես բարունակ
Ծառի մը բունին կառչած Է ուժդին,
Երբ վարեն տղաք ծափ կուտան թափով։