Jump to content

Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԻՆՉ ՈՐ ՉԷԻ ԸՐԱԾ

Ինչ շուտ մեծցա, կը զարմանամ,
Կյանքը ինչպես մազերուս մեջ
Դրավ ճերմակն այս վաղահաս,
Ինչ շուտ մեծցա, կը զարմանամ։

Ինչ շուտ մոռցա արագավազ
Թխագանգուր մանուկը ես,
Որուն կարոտն ունիմ այսօր,
Կարոտն այրող ու սրտակեզ։

Ինչ շուտ, ինչ շուտ ես հայր դարձա,
Ու կարոտիս ամբողջ թափով,
Ու հույզերուս ողջ քնքշությամբ
Ես գրկեցի մանկությունս իմ։