Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/46


ԵՐԳԵ, ԲԱԼԻԿ

Թիթեռնիկի թևերով թռվռացիր այս իրիկուն,
Թիթեռնիկի թևերով իմ թևերուս վազեցիր,
Ու բերնիդ մեջ մանկացած իմ պապերուս հին լեզվով
Կարկաչեցիր բազմտլար ու ես քեղի ունկնդիր,

Մոռցա մանրուքը կյանքին, մոռցա ցավերս բոլոր,
Ու խայտանքի ալքերուն ըմպեցի խինդը վարար,
Աչքերուդ լույսն ըմպեցի, որպես նեկտար հայրենի,
Ու քեզ կուրծքիս սեղմեցի արբեցումով մը խորին։

Հետա, հետո, իմ բալիկ, խնդուքով մը անմեկին,
Շուշանաթույր թևերդ ըրիր օղակ վիզիս շուրջ,
Ու ալքերդ այծյամի ինձի հառած վերստին,
Երգեցիր երգդ առաջին անհունորեն քաղցրահուն։

Դուն հայերեն երգեցիր՝ Սիրուն գարուն, Երևան
Ու երգիդ մեջ առաջին ես տարօրեն ապրեցա
Անմահությունը հայուն ու թռիչքը արծվային,
Դեպի դարերը, Հեռաստանները արևկա։

1957