Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/60


ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ

Իմ թևերի մեջ,
Իմ թևերի մեջ խաղաղատենչ,
Ամբարել եմ ես ուժը դարերի,
Ու նոր օրերի, նոր աստված որպես
Պատրաստ եմ ահա թևածել նորից
Սեր մոլորակի ճանապարհներով։

Պատրաստ եմ նորից
Որպես աշխարհից առաքված դեսպան,
Մոլորակներն հյուր գնալ ծափով,
Պատրաստ եմ ահա
Նոր աշխարհներում կյանք ստեղծել նոր,
Բայց կանգնած այսօր
Միայն մի երկրի սահմանաքարին՝
Ես միտք եմ անում․
— Դարեր են եկել, գնացել դարեր,
Բ՝այց մարդը ահա մեր օրում էլ դեռ
Մի սահմանաքար չի հաղթահարել։

Այդ քարը փոքրիկ սահմանին դրած
Ահագնանում է, սպառնում է ինձ,
Ես, որ դարերի ուժն ունեմ իմ մեջ
Եյ, որ տիրել եմ անդամ տտոմին։

Բեպին, 1964