Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/62


Մ՛ԱՐԴ ԵՍ ԴՈԻՆ, ԻՄ ԸՆԿԵՐ

Հուսահատը

Կարդացած գիրքերեդ ոչ մեկ հույս
Հոգիիդ մեջ ինկավ։

Ու ապրած օրերեդ ոչ մեկ հուշ
քեզ եղավ ապավեն ։

Եվ հիմա ջարդված նավ մր ինչպես,
Կսուզվիս ժամ առ ժամ։

Բայց չէ որ մարդ ես դուն, իմ րնկեր,
Աչքերուս իմ նա՝յիր։

Բաց սիրտս ու կարդա քեզ համար
Տխրությունս անծիր։

Ու եթե հոն ոչինչ կտեսնես,
Դաշտերուն դեթ նայիր…

Տես կանաչ հրդեհը խոտերու,
Որոնց մեջ քիչ առաջ

Փոթորիկ մր անսանձ բռնեց պար
Ու կէ՚րավ խելագար…

Խոտ չես դուն, հիշե այդ, իմ ընկեր։

Փարիզ, 1064