Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/64


ԸՆԿԵՐ

Տ. Գ-ին


Կը հավատամ , հին ես այնքա ն
Երկրի վրա մարդը որքան,
Հազար անգամ տեսած եմ քեզ
Քարե դարին արևակեզ։

Խիղախությանդ քու վկա
Սան քանդակներ գազաններու,
Նետերուն դեմ ոսոխներու
Բարձրացած ես որպես վահան։

Պատերազմի բոցին դիմաց
Զոհած ես կչանքդ ուրիշին տեղ,
Հազար անգամ մեռած ես, բայց
Հասած դարին արևագեղ,

Բայց ե՞րբ, բայց ե՞րբ, այդ ո՞ր դարինք
Կրցար ըլլալ այսքան հզոր,
Այսքան գերող, իմաստ ալի,
Ե՛վ այսքան հին, և այսքան նոր։

Այդ մեր դարուն միայն, գիտեմ,
Վերածնար հանկարծ կարծես,
Այս բարձունքին հասար վսեմ,
Դարձար և ջերմ, և՚ լուսերես։