Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տեղ մը պարպված են կռնակ դարձուցած Արարատին տեղ մը կրավորական և համակերպող, ուրիշ տեղ մը բոցաշունչ, վճռական ու նաև տեսլապաշտ: Քանիերորդ անգամ ըլլալով, հանդիպեցա այդ բոլորին, պատմեցի իմ այս ամառվա ուխտագնացություննս, որ նվեր մըն էր ինծի ընկերոջս՝ Կարպիսին կողմե ու թեև այս ճամփորդությունը ինծի տվավ ուրախության անկրկնելի պահեր, տվավ նաև տառապանք, մինչև ոսկորներուս հետին բջիջը կոտտացող տառապանք:

Այս Մասիսը, որ վանեցի չէ, այս Մասիսը, որ ապրած է Հունաստանի որբանոցներուն մեջ, կարոնցուցած է երեք եբայր և երկու քույր, հայր ու մայր ու հիմա կչափչփե Փարիզի մայթերը, վաատցունը քիչ մը անց է արդեն.