Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ Մաս


ԿԱՐՈՏԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ

Մեր ինքնաշարժը ոլորվելով անցավ սուրիական սահմանը ու մտավ Իսկենտերունի Սանճագեն ներս: Քիչ անդին պատմական Փոքր Հայաստանի Միջերկրականի նայող պատուհանն էր: Ռիհանիեն անցանք: Ճմփաներու սիրահար բազում մարդուց հանդիպեցանք Թրքական սամանագլուխին վրա:

Մեկը Գերմանիա կերթար ինքնաշարժ մը բերոլու, ուրիշ մը առևտրական գործերով կմեկներ Իտալիա, մեկը հանգիստի կերթար վառնա, ծովու արևմտյան ափը: Հիփփիներ կուգային Արևելք՝ իրենց միտքին մեջ հազար ու մեկ գիշերները Պատղատի...ու այսպես շարունակ: Իսկ մենք, այսինքն մեր փոքր ընտանիքը, տղաս՝ Արան, կինս ու ես՝ մեր տեսած ու չտեսած վայրերուն կարոտով, պատմության թելը մեր ձեռքին, բնությունը կդիտեինք մեր ու մեր պատերուն աչքերովը:

Սա թուրքք տղան ճարպիկ կերևեր, վկա իր պոռչտուքը, երբ սահմանին վրա մեր ինքնաշարժը փոխոլով կուզեինք արաբ ճամփու ընկերոջ մը հետ հասնիլ մինչև Իսկենտերուն:

Հավար մըն էր փրթավ Օսմանին պոռտչուքին վրա _ փե իրենք՝ փուրք վարորդները Իսկենտերունեն