Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵՎԱՎՈՐ ԻՄ ՉԵՄ

ԵՍԱՍԵՐ ՉԵՄ

Եսասեր չեմ, Հավակնոտ ոչ, Բայց պտուղն եմ Այս մեծ երկրին։ Երկիրն մեր Զանգը մը հսկա, Ես լեղվակն եմ Անոր փոքրիկ, Որ երբ զնգա ՈՒ զրնգա, Հեռու ու մոտ Մոլորակներ Հուշիկ կելլեն Խոր թմբիրեն ՈՒ կբացին Անհուն լույսին։

Առավո՝ տ է․ Թող լույս ըլլա,

Ավելի լույս

Երկրի վրա։ Գիշերն անցնի․․․ Ես Կոչնակն եմ

Բարի լույս։