Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահ, մի՛ խաբվիք, մի՛ խաբվիք, Կանգնիլ չկա՛ շնչողին, Կյանքը շարժում հարատև՝ Կձգտի իր վախճանին:

ՀԱՅԵԼԻ

Առանց շրթունքի Ինչպե՞ս կխոսիս, Պայծա՛ռ հայելի, Քեզ մեր հայրերը Ծովեն փոխ առին Ու լիճերեն պարզ: Երբ կխնդանք մենք, Կխնդաս դուն ալ, Կբանաս խազեր, Ուղիներ լույսի Մեր վարսերն ի վեր Ու մերթ ալ կուլաս Նայած մեր դեմքին:

Մեղմ ձայնով ըսեմ, Միայն դո՛ւն լսե, Ստախոս ալ ես.- Շրջված ցույց կուտաս Մեր դեմքերը պարզ:

Այսպես թե այնպես Դուն կանանչ մնաս:

ԾՆՈՒՆԴ ԵՎ ՄԱՀ

Մեռնիլ... Խառնվիլ է աշխարհին, Ըլլալ մասը անբաժան