Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հով մը անցավ աշնանային Խիտ ծառերի բարցունքեն ՈՒտերևները դեղին Մայթերն անեզր պատեցին․ Ավելցու մը ահա Հուշիկ կավլեգորգն այս նոր, ՈՒտերևները դեղին, Ոհ, չցավին, չցավին․․․ ՈՒ տաճարը Պետրոսի Մեծ հսկողն է Հռոմին․․․

ԹԵՏՈՐԱՔԻՍ-ՆԵՐՈՒՏԱ

Ներուտա կերգե Չիլին։ ՈՒ չիլիին ընդմեջեն Բոլոր մարդկուց, բոլորին Կյանքը կերդե Ներուտան։ Հելլադայի բարձունքեն Թեոտորաքիսն ահա Սոսափներն ծառերու, Դայլարերեն թռչունի, Մրմջուներ շրթներու, Մրմռուներն սիրտերու Վանկեր,ձայներ թաղելու Կհամերգե աշխարհով Ներուտայի ենգն անմարհ։

Օ, աղբյուրավող երգերն այդ․․․ Իմ տառապանքս է գրկած Երգերուն այդ բազուկով։ Հռն առ կռիվ, մաքառում, Հոն կա խոյանք մարդկային, Մաքառումներ կան հզոր Պատնեշներու երկրանքի, Կա հաղթանակ բոցեղեն։ Թեոտորաքիս, Ներուտա․