Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անուշն ու Վազրիկը հեռախոսի մյուս ծայրեն կսկսին հարցումներու տարափ մը: Կարճ կապեցեկք, կըսենք, կարճ կապեցեք, եռկու օրը շատ հեռավոր ապագա մը չէ, կուգաք ու կտեսնեք ամեն ինչ և հետո, մենք հազիվ ժամ մը առաջ հասանք, ի՞նչ կրնանք պատմել ձեզի, այն ալ հեռախոսով: _ Ի՞նչ, ալո,մեկ ժամվան մեջ քի՞չ բան կարելի է տեսնել Վանեն, ալո, ալո, կլսե՞ք: _Չենք լսեր, ալո, ալո, ալո, ձեր սենյակները պատրաստ են: Եկեք, շուտ եկեք, այն ատեն երկար կխոսինք․․․

 Դուրս եկանք։ Ընկերս առաջին անգամ չէր, որ կուգար Վան։ Փողոցերուն քիչ մը ծանոթ էր։ Առաջին անգամ իր հայրենի քաղաքը տեսած էր ավելի քան տասը տարի առաջ, երբ այս կողմերը գալ, օտարներու համար, արգիլված էր։ Եկած էր ու մի քանի ժամ վար դրված «զրույցի»համար։ 

—Այս ժամանակ միայն մեկ պանդոկ կար, կամ ավելի ճիշտ կլլար ըսել իջևանատուն, որ օթելե զատ ամեն բանի կնմաներ։ Երկհարկանի էր, կեղտի մեջ կորած։ Հիմա կտեսնեմ սա ասֆալթապատ ճամփաները, միակ օթելի փոխարեն կտեսնեմ յոթ օթելները և բավական կոկիկ օթելներու գոյությունը․․․

Իր խոոսելու շեշետեն կհասկցվի, թե խանդավառությամբ չէ, որ կողջունե այս շինարարական առջադիմությունը._ «Եթե շինում են, կնշանակե որոշել են մնլ»:

 _ Հոգ չէ, կպատասխանեմ իր մտածումին: Երբ մնալ-չմնալու ժամը հնչե, շինությունները վճռական դեր մը չունին: Մենք ալ շատ շինած էինք, բայց... անցնինք:
 Անցանք փողոցներե: Կեդրոնական փողոցը Հանրապետու: