Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հեռվեն Վազրիկ, 65 տարեկան չոճոխ մըն ես ըսի քեզի, սիրտդ տկար է, ծովին մեջ պիտի չթաղենք քեզ մե իլ նը քոմփրան րիեն սեթ ոմ․․․ (բայց այս մարդը ոչինչ չի հասկանում) -Ծո լակոտ ալ, սիրտ չմնաց, հասկցա՞ր Վան հասա, չմեռած Վանա ծովս տեսա, ալ սիրտ չմնաց, ալ հիվանդ չեմ, զիս հողը կբուժեր և ոչ թե Փարիզի փրոֆեսորենրը, հասկացա՞ր։

















Զարմացած էինք բոլորս ալ։ պանդոկապետը կժպտեր տարօրինակ ժպիտով մը։Տղաքը չէին գիտեր ինչ ըսել։ Տեսակ մը պաղ քամի փչեց ։ Օդը ցրտեց մեկ անգամեն, հակառակ դուրսի օգոստոսի արևին։ Անուշավանն ու տղաքը դուրս ելան։ Պանդոկապետը աչքով նշան ըրավ ինծի․-Կեցիր,դու մի ելլեր։ - Ասոնք բոլորն Հայ են։ Դուն ինչպես՞ա ինկած ես ասոնց մեջ։ Բայց մեզի վնաս մը չունին։ Իրենք Թուրիսթ են, ես՝ երկրին տերը։ Ըստ երևույթին բոլոր ալ վանեցի են, գիտես, վանեցիները հարուստ կըլլան։Ասոնք ամպայման այստեղ թաղված ոսկիներ ունի։ Շատ անգամ, երբ հին տուն մը