Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ընկերս, հայությունը պոռալու տեղըալ կա․ ի՞նչ շահեցար հիմա։

- Ի՞նչ կորսնցուցի։

- Չեմ գիտեր ինչ կորսնցուիր․ վաղը հայտնի կըլլա։

- Թող հայտնի ըլլա։

- Տղաք, ըսի լսեցիք զիս, լսեղցիք, Թե մարդը ինչ առաջարկ ըրավ։Կըսե, Թե ասոնք բոլորն հայեն և անպատճառ վանեցի հայ։ Կըսե, Թե վանեցի հայերը հաուստ կըլլան և անոնցմե շատեր կարասներով ոսկի թաշած են այս քաղաքին մեջ, հեռանալե առաջ։Կըսե եթե այս վանեցիները պահված ոսկի ունին, Թող տեղը հայտնեն, ու ինք պատրաստ է գումարին ուղիղ կեսը ձեզի վերաղարձնելու։

- Վայ խայտառակներ, վայ բորենիներ, չէր բավեր, որ ջարդեցին, չէր բավեր, որ հողը մեր