Մինչև կանայք պատասխանեն, տղամարդիկ կուգան ծուռ դեմքերով, իրենց ճակատներուն վրա բազմապատկված կնճիռներով:
- Չե՞ք ամչնար, կյավուրնե՛ր, եկեր եք մեր տուները կին ու աղջիկ կնկարեք, չե՞ք ամչնար, անամոթնե՛ր ասոնց համարձակությա՜նը նայեցեք...
Բե՜ք երկար ըրիք, պայը՛մ, դուք ալ չե՞ք տեսներ, որ ես իրենց հետ եմ չեք տեսներ որ պայաներեն արտոնություն կառնեի . հետո չեք գիտեր որ այս եվրոպացիները երբ դրան վրա գտան 1893 թվականին արձանագրությունը, ուրախացան, որ Վանի մեջ այսքան հին տուն կա, որ քերբիչը տոկացեր է ավելի քան յոթանասուն ձմեռի. այս եվրոպացիները «Հավուշ ախըլլը» կըլլան (ստեպղինի խելք կունենան) հասկցվեցա՞նք...
-Պայըմը, նարողամիտ կգտնվիք, չեինք՜ գիտեր ըսավ առաջվան սպառնալից լեզվով խոսող թուրքը և քահ-քահ մը արձակեց երախեն. հավաքվածները իրեն հետևցան...
-Մենք ալ մեր ըրածը գիտենք հելպեթ...
- Հրամմեցեք, պայըմ, Հրամմեցեք...
Ողկոույզ կազմած բազմությունը հեռացող խնդուքներով հատիկներու վերածվեցավ: Սկսա նկարել Վեզրիկին մորենական տունը նախ առանձին ապա:Բոլոր հայերը շարվեցան դրան մուտքին առջև կարծես բոլոր սերունդները շարվեցան ու ես սկսա նկարել մեկ, երկու, երեք, չորս...բոլոր սերունդները...
Վազրիկը կուլար չոր աչքերով, Անուշավանը ևս նույնպես...
Ֆրնսացինրու երեսուն հոգիանոց Թուրիսթական խումբը կեսօրե վերջ թռիչկը պիտի առներ:Կմեկներ նաև մեր խմբին միակ ֆրանսացին մեսիեո Լռուան:շատ պիտի ուզեինք,որ այս վերջին երկու օրը ևս մնար ու մեզի հետ վերադառնար:Ստիպված էր մեկնել սակայն հեռուն Փարիզի մեջ գործել ալ չէիք համբերեր զեինք կսպասեին:Ինքնե էր խոսողը:Շատոնց ճանչած եմհայեր Ֆրանսայի մեջ: գիտեի որ հայերը Ֆրանսյայի
հավատարիմ քաղաքացիներն են: Տեսա նաև հայոց նվիրումտը իմ երկրիս երկրորդ համաշխարհային պատերազմի ծամանա:Գիտեմ թե ինչպես ես շատ