Jump to content

Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՇՈՒՆ

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։