Jump to content

Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՃԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր․
Սըրտիս խաղում ծավալեց։

— 35 —