Jump to content

Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱԼԱՀԱՏԱԿՆ ՈՒ ՈՒՂԻՆ

Սալահատակ-սալահատակ քալեցի,
Սալի վրա կյանք ու ջանքս հալեցի.
Ոսկի, արծաթ սալի սրտում սարերով,
Ծառ ու ծաղիկ սալի շրջում բարերով:
Սալը հեցած և ո՛չ մի բան չիմացավ,
Վրան հիմար կյանքի ուղին վիմացավ:

— 46 —