Jump to content

Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բունը՝ բարին

Բարի՛կ–բարիկ՝
Շունչ-պարարիկ.
Ի՞նչ ու ինչպե՞ս
Տնիկ-տնիկ
Բազմածնիկ
Գալարում ես
Ոգի-ոգի նվագելով,
Պահիկ-պահիկ հավաքելո՞վ:


Բարը՝ ծաղկին

Ծաղի՜կ-տիրուն՝
Երկրի՛ սիրուն.
Էդ ի՞նչ ու ինչ
Թերթիկ ունես՝
Կարմիր–ձուն ես.
Ու լարում ես.
Բոլոր-մոլոր եռ թշերով,
Ոլորվելով սեր նշերո՞վ։


Ծաղիկը՝ տերևին

Տերե՜վ-տերև,
Գլխավերև,
Էդ ի՞նչ ու ինչ
Առակ-առակ՝
Կանաչ-կարագ

— 52 —