Այս էջը սրբագրված չէ
տարեգրությունը։ Հազարամյակներ ապրող մեր Ժողովրդի մեղեդիացած պատմությունը, նրա անցած ճանապարհի ոգիացած կենսափիլիսոփայությունն են այն անսպառելի, անհատնելի, անխամրելի հարստությունն ու հմայքը, ուժն ու Էությունը, որ ունի կոմիտասյան երգը։
Համեմատաբար համեստ Է կոմիտասյան բանաստեղծությունը։ Սա արդեն իսկապես մի անհատի հույզերի ու ապրումների արտահայտությունն Է, անհատի, որը, սակայն, մի ամբողջ ժողովուրդ խորհրդանշելու չափ
մեծ Է։ Կոմիտասի բանաստեղծությունները չունեն նրա երգերի ընդգրկման լայնությունը, խորքը և կատարելությունը, բայց նրանք Էլ կոմիտասյան են ամեն ինչով՝ բնույթով, մտածողությամբ, արտահայտման ձևերով, բոլոր քանդակներով ու նախշերով։
Կոմիտաս֊բանաստեղծը մեզ ծանոթ նվիրական նույն անձն է, որը տվյալ դեպքում ոչ թե երգում է, այլ՝ խոսում։ Խոսում է ծառերի և ծաղիկների հետ, նրանց մասին, իր խոհերի մասին, բնության, կյանքի գեղեցկությունների, սիրո հրապույրի, մարդկային կարոտի, երազանքների ջերմության և այն ամենի մասին, որ կարող է խոսել մարդը, երբ մբում է ինքն իր հետ։ Կոմիտասի խոսքը զարմանալի պարզ է, այնքան պարզ, որ ավելին պատկերացնելը հնարավոր չէ։ Բայց դա ոչ թե մտքի կամ հույզի նոսրությունից է, այլ՝ բյուրեղյա մաքրությունից, մտածողության հստակությունից, որը պայմանավորված է ապրումի և խոհի լիակատար դաշ