Jump to content

Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սարի գագաթին
Ճերմակ ճակատին
Արծաթ-պաչեր տալով
Ցիր արա՜վ։

Ճերմակ-ճակատին
Սարի փափագին,
Դարի պապակին
Շատ մարգարիտ տեղաց՝
Լար մարգերըդ բիլ արավ։

Ուսուն-հրով վառ մարգերըդ ծիլ արավ,
Զառ-մարգերդ՝ ոսկի-մեղաց,
Ոսկի-մեղաց լուսուն գրով
Մկրտեցին քու մաճերըդ։