Այս էջը հաստատված է
-Այո՛:
-Ես քեզ մատաղ՝ էդպէս էլ պէտք էր:
-Տիկին, տեսար որ սուտ չեմ,- ժպտեցաւ Տավրոս:
Տիկինն ալ ժպտեցաւ: Բայց հազիվ քանի մը քայլ յետոյ, քաղաքացի մը դարձեալ կեցուց այս զոյգը.
-Ընկե՛ր, երէկ դուք չէի՞ք Ուշանում խօսողը:
-Անդրանիկավանում,- ուղղեց Տավրոս:
-Այո՛, այո՛, Անդրանիկավանում:
-Ես էի:
-Ապրե՛ս, հայ տղայ, էդպէս էլ պետք էր:
-Ա՞յս ալ սուտ էր, տիկին, - յարեց Տաւրոս:
Տխրութիւն փարատած էր:
Զոյդը շուկայ մտաւ: Ցանցը նեղ եկավ գնուած միրգին:
Հայաստանի հողին վրայէն վերստին կը քալէր Անդրանիկը:
Հալէպ 1972 Յունիս