Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

N 95

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԻ

ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

18 հոկտեմբերի 1915թ.
Թիֆլիս

Վեհափառ Տեր,

Ազգային բյուրոն մեծ գոհունակությամբ ստացավ Հայրապետական դիվանի հ. 1748 գրությունը հոկտեմբերի 9-ից, որից Բյուրոն տեղեկացավ այն բոլորի մասին, ինչ որ Զերդ Վեհափառությունը կարգադրել է թուրքահայ ժողովրդին ներկա ծանր օրերին նյութական օգնություն հասցնելու համար: Նույն գրության հետ Ձեր հրամանով ուղարկված է Բյուրոյին Վանի վաճառականներին տված խնդրի պատճենը և այդ մասին Բյուրոյի կարծիքը Ձերդ Վեհափառությանը գեկուցանելու համար:

Ազգային բյուրոն առանձին խորհրդակցության նյութ դարձնելով այդ խնդիրը, Եկավ հետևյալ եզրակացության.

Առաջին կետի վերաբերմամբ, այն է տաճկահայ ժողովրդի Տաճիկ կառավարությունից կրած վնասների մասին որևէ դիմում անելը Ռուս կառավարությանը կամ մյուս պետություններին ներկայումս դեռ վաղաժամ պետք է համարել: Այդ մասին, անշուշտ, անհրաժեշտ կլինի դիմումներ անել, բայց միայն պատերազմը վերջացնելուց հետո, ընդհանուր հաշվեհարդարի միջոցով:

Ինչ վերաբերում է վանեցի վաճառականների այն խնդրին, որպեսզի Ձերդ Վեհափառությունը դիմե Ռուս կառավարությանը նրանց դրամական փոխատվություն անելու ի հաշիվ ապագա լինելիք վնասած հատուցման-այդպիսի մի դիմում Ազգային բյուրոն գտնում է անհարմար, ի նկատի առնեւով, որ ներկայումս Ռուսաստանում մի քանի միլիոն ժողովուրդ գտնվում է նույն փախստական վիճակի մեջ և ոչ ոք նույնիսկ ոուս կառավարության հպատակներից մինչև օրս այդպիսի փոխառության խնդիր չի հարուցել: Էքյուս կողմից էլ արդեն Ռուս կառավարությունը խոշոր գումարներ հատկացնելով գաղթականների օգնության գործին ընդհանրապես և թուրքահայ գաղթականներին մասնավորապես, աննպատակահարմար և նույնիսկ անպատշաճ կլինի առանձնակի դիմում անել և վասպուրականցի հայերի համար հատուկ փոխառություն բանալու մասին:

Ձերդ վեհափառության ամենախոնարհ որդի
Ազգային բյուրոյի փոխ-նախագահ — Հովսեփ Խունունց
Քարտուղար — Հակ. Քոչարյան

ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.28, թ.197-198: Բնագիր: Ձեռագիր:

N 96

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎՆԱՍՎԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԼՈՒԳԱՆՍԿԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՈՒ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԻՆ ԱՌԱՔՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԿԵՍԸ

ԲՅՈՒՐՈՅԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

[... 1915թ.]

Լուգանսկի հայ հասարակության կողմից պ. Հազարապետ Դանիելյանը երկու գրությամբ մեզ հայտնում է, որ հայ կամավորների և փախստականների համար